• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ բժշկական հանրությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել Նավալնիի մահվան մեղավորներին

aliq 18:32 | 26.08.2024
aliq 18:32 | 26.08.2024

Ռուսաստանի բժշկական հանրության ներկայացուցիչները հայտարարություն են ուղարկել Քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել եւ պատասխանատվության ենթարկել քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան մեղավորներին։

«Ակնհայտ է, որ Ալեքսեյ Նավալնիի մահը տեղի է ունեցել Դաշնային քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից իրենց պարտականությունների անփույթ կատարման հետեւանքով»,- ասվում է դիմումում, որը ստորագրել են 97 բժիշկներ։

Նամակի հեղինակները վկայակոչում են Քննչական կոմիտեի վերջին որոշումը, որը հրապարակել է ընդդիմադիր գործչի այրի Յուլյա Նավալնայան։ Դրանում նշվում է, որ քրեակատարողան հիմնարկում Նավալնիի մահվան պատճառը եղել է «համակցված հիվանդությունը՝ հիպերտոնիան, որը դրսեւորվում է անոթային եւ օրգանների վնասվածքներով, միոկարդիոսկլերոզի դիֆուզիայով, որն էլ բարդանում է ուղեղային այտուցի զարգացմամբ, փորոքային ֆիբրիլյացիայով, թոքային այտուցով»։

Ըստ բժիշկների՝ օրգանների նման վնասը զարգանում է երկարատեւ «հիպերտոնիայով՝ արյան ճնշման ընդգծված աճով»։ Այս ախտանիշների հայտնաբերման դեպքում քրեակատարողական հիմնարկի բժիշկները պետք է Նավալնիին հակահիպերտոնիկ թերապիա նշանակեին եւ արգելեին նրան պատժախուց ուղարկել։

«Սակայն, Ալեքսեյին հակահիպերտոնիկ թերապիա չի նշանակվել, նա շարունակել է պարբերաբար ուղարկվել պատժախուց, չնայած առկա բժշկական հակացուցումներին, որոնք ի վերջո հանգեցրել են հիպերտոնիայի այնպիսի լուրջ բարդությունների, ինչպիսիք են թոքային այտուցը, ուղեղային այտուցը, փորոքային ֆիբրիլյացիան եւ մահը»,- եզրակացնում են բողոքի հեղինակները։

Բժշկական համայնքը նման կոչով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Մենք՝ բժշկական հանրությունը, բազմիցս հրավիրել ենք ձեր ուշադրությունը Ալեքսեյ Նավալնիին որակյալ բժշկական օգնություն տրամադրելու անհրաժեշտության եւ Ալեքսեյին պատժախուց բազմիցս ուղարկելու անթույլատրելիության վրա։ Մեր բոլոր դիմումներն ուղարկվել են ստորին մարմիններ, որտեղից ստացել ենք միայն պաշտոնական պատասխաններ։ Նույնիսկ եթե ենթադրենք, որ Ալեքսեյ Նավալնիի մահվան պատճառը ոչ բռնի է, դուք դրա համար պատասխանատու եք, քանի որ անտեսել եք Ալեքսեյի կալանքի պայմաններից կյանքին սպառնացող վտանգի մասին բժշկական հանրության փորձագիտական ​​կարծիքը»,-ասվում է նամակում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մեկնարկել է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովը
հաջորդը
Մակրոնը մեկնաբանել է Դուրովի ձերբակալությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն