Դիլիջանում այսօր՝ օգոստոսի 26-ին մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովը, որին ներկա են գտնվել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ կառավարության պաշտոնական հաղորդագրության վարչապետը հանդես է եկել ելույթով՝ կարեւորելով դիվանագիտական ներկայացուցչությունների առանցքային դերն ու նշանակությունը։ Իր խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին եւ մարտահրավերներին:
Վարչապետի ելույթին հաջորդել են արտաքին քաղաքականության օրակարգային հարցերի շուրջ քննարկումներ՝ առկա հիմնախնդիրների եւ դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ: