• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ուկրաինան փորձարկել է իր առաջին բալիստիկ հրթիռը եւ պատերազմը կանգնեցնելու ծրագիր ունի․ Զելենսկի

aliq 18:28 | 27.08.2024
aliq 18:28 | 27.08.2024
Zelensky

Ուկրաինան ստեղծել եւ փորձարկել է իր առաջին բալիստիկ հրթիռը, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին Պետական ​​կառույցների ղեկավարների ֆորումի ժամանակ։

«Դե, ես կարծում էի, որ դեռ վաղ է դրա մասին խոսելը, բայց… եղել է առաջին դրական ուկրաինական բալիստիկ հրթիռի փորձարկումը։ Շնորհավորում եմ մեր ռազմարդյունաբերական համալիրին այս կապակցությամբ»,-Զելենսկու խոսքերը մեջբերում է «Украинская правда»-ն։

Զելենսկին լրացուցիչ մանրամասներ չի հայտնել՝ ասելով, որ որոշել է հաղորդել այդ մասին, որպեսզի հասարակությունը գնահատի այն մարդկանց, ովքեր 24/7 ռեժիմով աշխատում են պաշտպանական ձեռնարկություններում։

Ուկրաինայի նախագահը նաեւ հայտարարել է, որ Կիեւը Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ծրագիր ունի, որը նա կփոխանցի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող դեմոկրատ ​​եւ հանրապետական ​​կուսակցությունների թեկնածուներ Քամալա Հարիսին եւ Դոնալդ Թրամփին։

Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Կուրսկի մարզում այս ծրագրի կետերից մեկն է։

«Ծրագրի ուղղություններից մեկը Կուրսկի մարզն էր, որի մի մասն արդեն ավարվել է։ Երկրորդ ուղղությունը Ուկրաինայի ռազմավարական տեղն է աշխարհի անվտանգության ենթակառուցվածքի մեջ։ Երրորդ ուղղությունը՝ պատերազմը դիվանագիտական ճանապարհով ավարտելուն ուղղված Ռուսաստանին հարկադրելու հզոր փաթեթն է։ Չորրորդը տնտեսական է, ես դրա մասին մանրամասն չեմ խոսի»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով, «արդար» կլինի, եթե ծրագիրը նախ ներկայացվի ԱՄՆ նախագահին, քանի որ դրա հաջողությունը կախված է նրանից, թե արդյոք Սպիտակ տունը կտա Ուկրաինային այն, ինչ նշված է այս ծրագրում։

Ուկրաինայի նախագահը խոստացել է ծրագիրը մանրամասնորեն ներկայացնել սեպտեմբերին, երբ հանդիպում ունենա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կուրսկի ԱԷԿ-ի վրա արտաքին ազդեցության դեպքում միջուկային միջադեպի վտանգ կա․ Գրոսսի
հաջորդը
Խաղաղության միակ խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է․ Ամիրբեկով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն