• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Խաղաղության միակ խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է․ Ամիրբեկով

aliq 18:48 | 27.08.2024
aliq 18:48 | 27.08.2024
Ադրբեջանի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկով

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Korea Times պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը շատ մոտ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ավարտին, բայց Բաքուն պետք է ապահովի այդ խաղաղության կայունությունը:

Կրկնելով վերջին ամիսներին Բաքվից հաճախ հնչող հայտարարություններն Ամիրբեկովը ասել է․ «Մնացած խոչընդոտը Հայաստանի սահմանադրական տարածքային պահանջն է Ադրբեջանի նկատմամբ։ Երբ դա լուծվի, մենք կկարողանանք առաջ շարժվել»։

Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը նաեւ բացառել է որեւէ երրորդ կողմի միջնորդությամբ բանակցությունների կազմակերպումը՝ նշելով, որ կողմերն ընտրել են երկկողմ բանակցությունների ձեւաչափը։

«Մենք չենք ակնկալում, որ որեւէ միջազգային կազմակերպություն կամ երրորդ կողմ անմիջական դերակատարություն կունենա, բացառությամբ երկու երկրներին խաղաղության ճանապարհին աջակցելու հարցում»,-ասել է Ամիրբեկովը:

Նա նաեւ հավելել է, որ Ադրբեջանը աջակցություն է ակնկալում Կորեայից ականազերծման հարցում։

Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ պատրաստակամ է մեկ ամսում ամբողջացնել ու ստորագրել խաղաղության պայմանագիրը, եւ որ Սահմանադրության փոփոխությունը դա երկրի ներքին գործն է։

Ադրբեջանն էլ պնդում է, որ միակ խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությունն է, որը տարածքային պահանջներ է ներառում Ադրբեջանի նկատմամբ։

Ավելին, Բաքուն անգամ նախագահ Իլհամ  Ալիեւի մակարդակով առաջարկում է մինչ վերջնական պայմանագրի ստորագրումը նախաստորագրել դրա սկզբունքների մասին փաստաթուղթ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինան փորձարկել է իր առաջին բալիստիկ հրթիռը եւ պատերազմը կանգնեցնելու ծրագիր ունի․ Զելենսկի
հաջորդը
Քարե եւ բառե արձաններ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • “They Hated Us and Wanted to Send Us...

  • «Նա կարծում էր, թե կփրկի երեխային, բայց կորցրեց...

  • Իրական Հայաստան, իրական Լեհաստան. ինչո՞ւ է սահմանի պաշտպանությունն...

  • “She thought she would save the child, but...

  • ԵՊՀ-ն պարզաբանում է ներկայացրել

ընտրանի

  • 1

    Իրական Հայաստան, իրական Լեհաստան. ինչո՞ւ է սահմանի պաշտպանությունն...

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    “She thought she would save the child, but...

  • 4

    Տիգրանաշենը (Քյարքի) Հայաստանի մաս է եղել

  • 5

    Ձմեռային անվադողեր տեղադրելը կդառնա պարտադիր

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն