• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Սերբիան Ֆրանսիայից կգնի Rafale կործանիչներ, որը շրջադարձ է դեպի Եվրոպա․ Մակրոն

aliq 13:46 | 30.08.2024
aliq 13:46 | 30.08.2024
Էմանուել Մակրոն եւ Ալեքսանդր Վուչիչ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն օգոստոսի 29-ին պետական ​​ այցով ժամանել է Սերբիա, որի ժամանակ ստորագրվել է ֆրանսիական Rafale բազմաֆունկցիոնալ 12 կործանիչների գնման մասին համաձայնագիրը։ Սա ըստ Ֆրանսիայի նախագահի գործարքը ներկայացնում է Սերբիայի շրջադարձը դեպի Եվրոպա:

Համաձայնագիրը ստորագրել են Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչը եւ Dassault Aviation-ի գործադիր տնօրեն Էրիկ Տրապեն։

Ինչպես Բելգրադում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, համաձայնագիրը նախատեսում է լոգիստիկ սարքավորումների, պահեստային շարժիչների եւ մասերի ամբողջական փաթեթի մատակարարում։ Նրա խոսքերով գործարքի արժեքը կազմում է 2,7 միլիարդ եվրո (3 միլիարդ դոլար):

Վուչիչը չի հստակեցրել, թե Սերբիան երբ կստանա իր առաջին Rafales-ը, սակայն հայտնել է, որ դրանք կժամանեն միջին հեռահարության «օդ-օդ» հրթիռներով, որոնք արտադրել է ֆրանսիական MBDA-ն:

Մակրոնն էլ հայտարարել է, որ պայմանագիրն ունի պատմական նշանակություն։ Նա նշել է, որ Եվրոպային անհրաժեշտ է ուժեղ եւ ժողովրդավարական Սերբիա, իսկ Բելգրադին՝ «ուժեղ եւ ինքնիշխան ԵՄ»։ Ֆրանսիայի նախագահի խոսքերով կործանիչներ գնելու որոշումը ռազմավարական եւ երկարաժամկետ ընտրություն է այդ ուղղությամբ։

«Տսնում եմ, որ այնքան շատ մարդիկ են քննադատում Սերբիան Ռուսաստանի կամ Չինաստանի հետ գործընկերություն ունենալու համար, իսկ այժմ նա գործընկերություն ունի Ֆրանսիայի հետ: Սա իսկապես մեծ փոփոխություն է։ Ես հարգում եմ Սերբիայի ինքնիշխանությունը եւ նրա գործընկերությունը այլ երկրների հետ, բայց սա ռազմավարական փոփոխություն է բացում, որը պետք է ընդգծել, քանի որ դա մեծ քաջություն է պահանջում եւ հնարավորություն է Եվրոպայի համար: Սա իսկապես ցույց է տալիս եվրոպական ոգին»,-հայտարարել է Մակրոնը։

Նա նաեւ հավելել է, որ հենց ֆրանսիական ինքնաթիռների ընտրությունն ինքնին նշանակում է Ֆրանսիայի հետ դաշինքի ընտրություն։

«Սերբիայի կողմից Rafale ինքնաթիռի ընտրությունը այս համատեքստում նշանակում է մեր երկու երկրների միջեւ երկարաժամկետ դաշինքի հստակ ընտրություն», — ասել է Մակրոնը:

Վուչիչն էլ ընդգծել է, որ գործարքը չի նշանակում, որ Սերբիան կփոխի իր դիրքորոշումը ԵՄ պատժամիջոցներին միանալու հարցում, որոնք սահմանվել են Ռուսաստանի դեմ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման համար:

«Ես գիտեմ, որ [Մակրոնը] կցանկանար, որ մենք պատժամիջոցներ կիրառեինք Ռուսաստանի դեմ, բայց մենք դա չենք արել, եւ մենք չենք ամաչում մեր որոշման համար»,- ասել է Վուչիչը։ Նա հավելել է նաեւ, որ իրեն պարտավորված չի զգում արդարացնել իր որոշումը, քանի որ իր քաղաքական քայլերն ուղղակիորեն բացատրում է միայն սերբ ժողովրդին։

2006 թվականին Չեռնոգորիայի հետ պետական ​​դաշնության փլուզումից եւ Սերբիայի անկախությունից հետո Rafale-ի գնումը զենքի ամենամեծ գործարքն է:

Բելգրադը Մոսկվայի հետ ռազմական համագործակցությունը նվազեցրել է Ուկրաինա ռուսական բանակի ներխուժումից հետո եւ դատապարտել ներխուժումը, սակայն ի տարբերություն ԵՄ-ի, որին նա ցանկանում է միանալ եւ արեւմտյան այլ երկրների, պատժամիջոցներ չի սահմանել ՌԴ-ի դեմ, նշում է Reuters-ը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ստորագրած կանոնակարգը կուղարկվի ՍԴ
հաջորդը
ԵՄ երկրներն իրենց տարածքում կպատրաստեն 60 հազար եւ ավելի ուկրաինացի զինվորական

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն