• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Երեւանը Բաքվից քաղաքական կամք չի տեսնում պայմանագրի ստորագրման հարցում․ Միրզոյան

aliq 18:22 | 02.10.2024
aliq 18:22 | 02.10.2024
ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյան
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ-ի

Երեւանը Ադրբեջանից քաղաքական կամք չի տեսնում խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ Սրա մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ելույթ ունենալով Վարշավայի անվտանգության ֆորումում։

Ըստ Միրզոյանի՝ Ադրբեջանը, նոր նախապայմաններ առաջ քաշելով, պարզապես չի ցանկանում ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Այս համատեքստում նա հիշեցրել է, որ Երեւանն աջակցել է Բաքվին՝ հյուրընկալելու COP-29-ը։ Նախարարի խոսքերով՝ այժմ իրական ժամանակն է փակելու հակամարտության էջը։

«Հայկական կողմը բանակցություններում շատ կառուցողական է։ Այստեղ կա ե՛ւ լավ, ե՛ւ վատ լուր։ Լավն այն է, որ մենք ադրբեջանական կողմի հետ կարողացել ենք որոշ հաջողությունների հասնել։ Օրինակ՝ վերջերս մենք ընդունեցինք երկու երկրների միջեւ առաջին իրավական փաստաթուղթը՝ սահմանագծման կանոնակարգը։ Մենք համաձայնել ենք, որ գործընթացի հիմքում պետք է լինի Ալմա-Աթայի հռչակագիրը, ինչը որոշակի ձեռքբերում է։ Դա նշանակում է, որ մենք սահման ունենք Ադրբեջանի հետ։ Վատ լուրն այն է, որ մենք գրեթե ավարտել ենք խաղաղության պայմանագրի տեքստը, բայց չենք ստորագրում այն»,- ասել է Միրզոյանը։

Միրզոյանը նաեւ անդրադարձել է  ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի հետ լարված հարաբերություններին։ Նախարարի խոսքերով՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու համար Երեւանը պետք է հաշվարկի եւ ունակ լինի կառավարելու դրանից բխող բոլոր ռիսկերը։

«Հայ ժողովուրդը տասնամյակներով համոզված էր, որ եթե հարձակում լինի Հայաստանի վրա, Ռուսաստանը կօգնի, կպաշտպանի մեզ։ Հիմա մարդիկ տեսան, որ դա այդպես չէ, մենք աջակցություն չստացանք։ Ավելին՝ 2020-ի պատերազմից հետո ռուս խաղաղապահներ էին ուղարկվել Լեռնային Ղարաբաղ՝ երաշխավորելու բնակչության անվտանգությունը։ Բայց այս բռնի տեղահանության ժամանակ տեսանք, որ այդ առաքելությունը չգործեց, նրանք չարդարացրին իրենց»,- ասել է Միրզոյանը։

Նա նաեւ հավելել է, որ թեեւ Ռուսաստանի հետ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, սակայն միջազգայնորեն ճանաչված սահմանների երկայնքով ադրբեջանական հարձակումներից հետո ո՛չ Մոսկվան եւ ո՛չ էլ ՀԱՊԿ մյուս դաշնակիցները չարձագանքեցին, կամ էլ նրանց արձագանքն առնվազն չէր համապատասխանում Երեւանի ակնկալիքներին։

Հիշեցնենք, որ մի կողմից՝ Հայաստան-Ռուսաստան,  մյուս կողմից՝ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները լարվեցին հատկապես 2022 թվականի սեպտեմբերի 12-13-ից հետո, երբ ադրբեջանական բանակը մի քանի ուղղություններով լայանածավալ հարձակում սկսեց Հայաստանի դեմ եւ որոշ շրջաններ բռնազավթեց։ Չնայած Երեւանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս չի դատապարտել Հայաստանի դեմ հարձակումը եւ չի արձանագրել բռնազավթելու փաստը։ Փոխարենը դաշինքը առաջարկել է դիտորդներ տեղակայել սահմանին, որը Երեւանը մերժել է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Խաղաղության պայմանագրի բովանդակությունը հանրության համար հասկանալի եւ բացահայտված է․ Փաշինյան
հաջորդը
Բաքու գնալ միայն մի դեպքում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն