• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մենք սպանել ենք Նասրալլաhի իրավահաջորդին եւ նրա իրավահաջորդին․ Նեթանյահու

aliq 10:15 | 09.10.2024
aliq 10:15 | 09.10.2024

Իսրայելի պաշտպանության բանակը սպանել է «Հեզբոլլահի» նախկին ղեկավար Հասան Նասրալլահի իրավահաջորդին եւ նրա իրավահաջորդին։ Դրա մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Լիբանանի ժողովրդին ուղղված ուղերձում։ 

«Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու։ Իսրայելը նաեւ իրավունք ունի հաղթելու եւ դա կանի: Մենք թուլացրել ենք «Հեզբոլլահի» հնարավորությունները։ Մենք սպանեցինք հազարավոր ահաբեկիչների, ներառյալ հենց Նասրալլահին, Նասրալլահի իրավահաջորդին եւ նրա իրավահաջորդին: Այսօր «Հեզբոլլահը» ավելի թույլ է, քան երբեւէ եղել է երկար տարիներ ի վեր»,- ասել է Իսրայելի վարչապետը։ 

Սեպտեմբերի 27-ին Բեյրութի վրա Իսրայելի օդային հարվածի հետեւանքով սպանված Հասան Նասրալլահի մահից հետո մամուլի փոխանցմամբ նրա իրավահաջորդը դարձավ շեյխ Հաշեմ Սաֆի ալ-Դինը։ Հոկտեմբերի 5-ին «Al Arabiya» հեռուստաընկերությունը հայտնեց, որ նա նույնպես սպանվել է գիշերը Բեյրութի վրա Իսրայելի ավիահարվածի հետեւանքով։ Իսրայելի պաշտպանության բանակը պաշտոնապես չի հաստատել նրա սպանության մասին լուրը, սակայն հոկտեմբերի 8-ին՝ Նեթանյահուի ելույթից ժամեր առաջ, Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն ասել էր, որ Սաֆի ալ-Դինը «հավանաբար սպանվել է» Բեյրութին հասցրած հարվածի ժամանակ: 

Նեթանյահուն լիբանանցիներին ուղղված ուղերձում չի նշել Սաֆի ալ-Դինին փոխարինած «Հեզբոլլահի» առաջնորդի անունը:

Բացի այդ՝ Իսրայելի վարչապետը լիբանանցիներին նաեւ կոչ է արել «Հեզբոլլահից» հետ վերցնել իրենց երկիրը եւ վերադառնալ խաղաղության ու բարգավաճման ուղի։ 

«Քրիստոնյաներ, դրուզներ, մուսուլմաններ՝ սուննիներ եւ շիաներ, դուք բոլորդ տառապում եք Իսրայելի դեմ «Հեզբոլլահի» ապարդյուն պատերազմի պատճառով։ [․․․] Ոտքի կանգնեք եւ հետ վերցրեք ձեր երկիրը։ Դուք ունեք հնարավորություն, որը տասնամյակներ շարունակ չկար: Դուք ունեք հնարավորություն ձեր երեխաների եւ թոռների ապագայի մասին հոգալու համար։ Դուք ունեք հնարավորություն փրկելու Լիբանանը, մինչ այն ընկնի երկարատեւ պատերազմի անդունդը, որը կհանգեցնի ավերածությունների եւ տառապանքների, ինչպիսին մենք տեսնում ենք Գազայում: Այդպես չպետք է լինի։ Ձեզնից յուրաքանչյուրը կարող է դեպի ապագա քայլ կատարել, թեկուզ դա լինի փոքր քայլ»,- ասել է Նեթանյահուն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին իսրայելական բանակը «Հեզբոլլահի» դեմ սկսեց «Հյուսիսի նետեր» գործողությունը, որի ընթացքում լայնածավալ ավիահարվածներ հասցրեց լիբանանյան կազմակերպության ռազմական օբյեկտներին։ Գործողության նպատակն է ստեղծել անվտանգ պայմաններ Իսրայելի հյուսիսային շրջաններում 80 հազար տեղացիների վերադարձի համար, որոնք ստիպված են եղել տարհանվել «Հեզբոլլահի» ստորաբաժանումների կողմից մեկ տարի շարունակվող գնդակոծությունների պատճառով։

Սեպտեմբերի 27-ին Բեյրութի հարավային արվարձանին հասցված ավիահարվածի հետեւանքով սպանվեց «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար շեյխ Հասան Նասրալլահը։ Կազմակերպությունը հաստատել է նրա մահը եւ խոստացել շարունակել Իսրայելի դեմ պայքարը։ Հոկտեմբերի 1-ի գիշերը Իսրայելի բանակը հայտարարեց հարավային Լիբանանի սահմանային շրջաններում ցամաքային գործողություն սկսելու մասին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուսները Արաքսի ափին, միջանցք, Իրանը տարածաշրջանում. Տիգրան Դավուդյան
հաջորդը
Սառը իրապաշտություն, քաղաքական շահ և ազգային երազանք

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն