• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՀՀ տարածքում ԵՄ առաքելության տեղակայումն էլ ավելի է սրում իրավիճակը․ Ադրբեջանի բանակի ԳՇ պետ

aliq 12:48 | 09.10.2024
aliq 12:48 | 09.10.2024
Ադրբեջանի բանակի ԳՇ պետ Քերիմ Վալիեւ

Հայաստանի տարածքում` պայմանական սահմանին, ԵՄ առաքելության տեղակայումն էլ ավելի է սրում իրավիճակը։ Այս մասին ասել է Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վալիեւը՝ այցով Բաքվում գտնվող ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի գլխավոր տնօրեն, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի հետ հանդիպման ժամանակ։

«Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի տարածքում՝ պայմանական սահմանին, ինչպես նաեւ Հայաստանի զինումը տարածաշրջանից դուրս գտնվող որոշ երկրների, մասնավորապես Ֆրանսիայի կողմից, հանգեցրին Հայաստանում ռեւանշիստական ​​ուժերի ակտիվացմանը, խոչընդոտներ են ստեղծել Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման համար եւ խոչընդոտում են խաղաղ գործընթացը՝ սրելով իրավիճակը Հարավային Կովկասում»,- մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները Վալիեւի խոսքերը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի խորհրդարանում նախագահ Իլհամ Ալիեւը, հայտարարելով ռազմական ներուժի կրկնապատկման անհրաժեշտության մասին, դա բացատրել էր նաեւ Հայաստանում «ռեւանշիստական միտումների» ի հայտ գալով։ Նա նաեւ նշել էր, որ Արեւմուտքը ռազմական աջակցություն է տրամադրում հայկական կողմին եւ զորավարժություններ անցկացնում՝ ձգտելով Հայաստանին դրդելու Ադրբեջանի դեմ նոր պատերազմի։

Մինչ Բաքու ուղեւորվելը ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի գլխավոր տնօրեն Յանուշ Ադամչակը Երեւանում հանդիպումներ էր անցկացրել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի ու ՀՀ ՊՆ պետպաշտպանական քաղաքականության եւ միջազգային համագործակցության վարչության պետ Լեւոն Այվազյանի հետ։

ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ քննարկվել է հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս ընթացքին, զարգացման հնարավորություններին։ Բացի այդ՝ կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, եւ կարծիքներ են փոխանակվել միջազգային ռազմաքաղաքական զարգացումների վերաբերյալ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրանը Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է հետեւանքների մասին՝ Իսրայելին աջակցելու դեպքում․ Reuters
հաջորդը
Ադրբեջանի հանցագործությունները Արցախի բնակչության դեմ. ԵԱՀԿ-ում ՀՀ քաղհասարակության զեկույցը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն