• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են Իրանի եւ «Հեզբոլլահի» հետ սրվող հակամարտությունը

aliq 15:21 | 10.10.2024
aliq 15:21 | 10.10.2024
Բայդենը և Նեթանյահուն

Շուրջ յոթշաբաթյա ընդմիջումից հետո՝ հոկտեմբերի 9-ին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց ունեցավ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում քննարկել է Իրանի եւ Իրանի կողմից աջակցվող լիբանանյան «Հեզբոլլահի» հետ սրվող հակամարտության հարցը:

Ըստ Սպիտակ տան մամուլի ծառայության՝ Բայդենը երկխոսության ժամանակ վերահաստատել է «Իսրայելի անվտանգությանը ԱՄՆ անսասան հավատարմությունը» եւ «դատապարտել հոկտեմբերի 1-ին Իրանի բալիստիկ հրթիռային հարձակումը Իսրայելի վրա»։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը ընդգծել է, որ Իսրայելը պետք է նվազագույնի հասցնի Լիբանանի խաղաղ բնակչությանը հասցվող վնասը, այդ թվում՝ Բեյրութում իրականացվող ռազմական գործողությունների ժամանակ։

Քննարկվել է նաեւ ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառված անձանց ազատ արձակման համար տարվող դիվանագիտության վերաթարմացման անհրաժեշտությունը, Գազայի հատվածի հումանիտար դրությունը և դեպի շրջանի հյուսիսային հատվածներ տեղաշարժը վերականգնելու հրամայականը՝ ներառյալ Հորդանանից գործող միջանցքի վերականգնումը։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի այն հայտարարությունների ֆոնին, որ Իրանի զանգվածային հրթիռային հարվածներին Իսրայելը մահացու պատասխան է հասցնելու։

Մերձավոր Արեւելքում լարված իրադրությունը պահպանվում է։ «Հեզբոլլահի» դեմ իսրայելական բանակի ակտիվ գործողությունների մեկնարկից եւ դրան ի պատասխան հոկտեմբերի 1-ին Իրանի զանգվածային հրթիռային հարձակումից հետո այժմ տարածաշրջանը սպասում է Իսրայելի պատասխան հարձակմանը։

Իրանի հարձակումը անվանելով անհաջող՝ Գալանտը իր գրասենյակի հրապարակած տեսանյութում հայտարարում է, որ Իսրայելի պատասխանը «կլինի մահացու, ճշգրիտ եւ, առաջին հերթին, անսպասելի»։

«Նրանք չեն հասկանա, թե ինչ է տեղի ունեցել, կամ ինչպես է դա տեղի ունեցել, նրանք կտեսնեն արդյունքները»,- ասել էր Իսրայելի պաշտպանության նախարարը։

The Voice of America-ն նշում է, որ մյուս կողմից բավականին լարված էին Բայդենի եւ Նեթանյահուի հարաբերությունները՝ կապված Գազայում պատերազմը շարունակելու եւ «Հեզբոլլահի» հետ լայնածավալ առճակատման գնալու հետ: Գործակալությանը անանուն բարձրաստիճան պաշտոնյան պատմել է, որ լարվածությունն էլ ավելի է աճել, երբ Իսրայելը ամերիկացի պաշտոնյաներին սկսել էր ավելի հաճախ տեղեկություններ չտրամադրել ծրագրած գործողությունների վերաբերյալ։ Դրանց թվում են եղել «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահի սպանությունը եւ Լիբանանում շարժման անդամների օգտագործած փեյջերների եւ հեռհաղորդակցության միջոցների պայթեցումները:

Զրուցակցի խոսքերով՝ Իսրայելը շտապում է ներկայացնել նաեւ իրանական հրթիռային հարձակմանը պատասխան միջոցների պլանավորման մանրամասները։

Քննարկումներին տեղյակ մեկ այլ աղբյուր էլ The Voice of America-ին պատմել է, որ Իսրայելի պատասխանը առանցքային խնդիր է, եւ Վաշինգտոնը ձգտում է իր գնահատականը տալու պատասխանի համաչափության վերաբերյալ:

Նախորդ ուրբաթ Բայդենը, պատասխանելով համապատասխան հարցին, նշել էր, որ եթե լիներ Իսրայելի փոխարեն, ապա կմտածեր Իրանի նավթային հանքավայրերը թիրախավորելու այլընտրանքային տարբերակների մասին՝ հավելելով, որ իր կարծիքով Իսրայելը դեռ չի որոշել, թե ինչպես արձագանքի Իրանին: Նախագահը նաեւ նշել էր, որ չի աջակցի իրանական միջուկային օբյեկտներին հարվածելու ծրագրին:

ԱՄՆ-ը եւ մյուս դաշնակիցները Իսրայելին կոչ են արել ընդունել Գազայում եւ Լիբանանում հրադադար հաստատելու առաջարկները։ Իսրայելն ի պատասխան հայտարարել է, որ կշարունակի ռազմական գործողությունները, քանի դեռ քաղաքացիների անվտանգությունը վերջնականապես չի ապահովել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ֆլորիդայում մոլեգնող «Միլթոն» փոթորիկը ավերել է առնվազն 125 տուն
հաջորդը
Նոբելյան կոմիտեն հայտնել է 2024 թվականի գրականության ոլորտի մրցանակակրի անունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն