• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իսրայելական տանկերը ներխուժել են Լիբանանում տեղակայված խաղաղապահների բազա

aliq 10:08 | 14.10.2024
aliq 10:08 | 14.10.2024
UNIFIL-ի ռազմակայանը Լիբանանում

Իսրայելական տանկերը կոտրել են Լիբանանի հարավում տեղակայված ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) ռազմակայանի դարպասները եւ մտել դրա տարածք, հայտնել է ՄԱԿ-ը։ 

UNIFIL-ի հայտարարության մեջ ասվում է, որ միջադեպը տեղի է ունեցել կիրակի վաղ առավոտյան Ռամիա բնակավայրի մոտ տեղակայված խաղաղապահների դիրքերում: Նշվում է, որ տեղական ժամանակով մոտավորապես 04:30-ին, երբ խաղաղապահները ապաստարաններում էին, երկու իսրայելական «Մերկավա» տանկեր «կոտրել են դիրքերի գլխավոր դարպասը եւ ուժով ներթափանցել» տարածք։ Այնուհետեւ իսրայելական զորքերը «մի քանի անգամ պահանջել են անջատել ռազմակայանի լույսերը»։ 

Հայտարարության մեջ ասվում է, որ տանկերը հեռացել են խաղաղապահների ներկայացրած բողոքից մոտ 45 րոպե անց, որում մասնավորապես նշել են, որ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայությունն իրենց դրել է վտանգի տակ: 

Տեղական ժամանակով 06:40-ին նույն դիրքերում գտնվող խաղաղապահները հայտնել են 100 մետր դեպի հյուսիս մի քանի կրակոցի արձակման մասին, որի հետեւանքով նկատվել է նաեւ բարձրացող ծուխ:

«Տուժել են 15 խաղաղապահներ՝ այդ թվում ունենալով մաշկի գրգռվածություն եւ աղեստամոքսային տրակտի ռեակցիաներ, երբ ծուխը ներթափանցել է ճամբար: Խաղաղապահներն անցնում են բուժման կուրս»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իսրայելի պաշտպանության բանակը ներկայացրել է այս իրադարձությունների այլ վարկած՝ ասելով, թե իր տանկերը մտել են UNIFIL-ի ռազմակայան՝ տարհանելու նախկինում հակատանկային հրթիռի պայթյունից ծանր վիրավորված իր զինվորներին։

«Վիրավորներին տարհանելու համար երկու տանկ հետընթաց շարժվել են վայրում, որտեղ այլ կերպ շարժվել հնարավոր չէր կրակի սպառնալիքի պատճառով՝ UNIFIL-ի դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իսրայելի պաշտպանության բանակը նաեւ հայտնել է, որ մեկ կրակոց է արձակվել՝ տարհանումը հեշտացնելու համար, եւ որ UNIFIL-ի հետ «շարունակական կապ է պահպանվել»։ UNIFIL-ի զորքերին Իսրայելի պաշտպանության բանակի գործողություններից որեւէ վտանգ չի սպառնացել, ասվում է հայտարարության մեջ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը տարածած հայտարարության մեջ քարտուղարի անունից նախազգուշացրել է, որ խաղաղապահների դեմ ցանկացած հարձակում «կարող է ռազմական հանցագործություն դիտարկվել»։

«Գլխավոր քարտուղարը կրկնում է, որ UNIFIL-ի անձնակազմը եւ նրա տարածքները երբեք չպետք է թիրախավորվեն: Խաղաղապահների դեմ հարձակումները խախտում են միջազգային իրավունքը, ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքը: Դրանք կարող են ռազմական հանցագործություն դիտարկվել»,- ասվում է Դյուժարիկի հայտարարության մեջ։

Հատկանշական է, որ նշյալ իրադարձությունից ժամեր առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ին կոչ էր արել Լիբանանի սահմանային շրջաններից դուրս բերել խաղաղապահ ուժերին։ 

«Եկել է UNIFIL-ը «Հեզբոլլահի» հենակետերից եւ մարտական ​​գոտիներից դուրս բերելու ժամանակը»,- ասել է Նեթանյահուն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված տեսաուղերձում։

Իսրայելի պաշտպանության բանակը բազմիցս է դիմել նման խնդրանքով եւ մերժում ստացել: Իսրայելական զինվորականները պնդում են, որ «Հեզբոլլահի» մարտիկները տեղակայված են խաղաղապահների դիրքերի մոտ եւ դրանք օգտագործում են որպես «մարդկային վահան», ինչը լիբանանյան շարժումը հերքում է։

Գրեթե երկու շաբաթ առաջ իսրայելական զինվորականները ՄԱԿ-ի խաղաղապահներին խնդրել են պատրաստվել վերատեղակայվելու սահմանից ավելի քան 5 կիլոմետր հեռավորության վրա, որպեսզի վտանգի տակ չհայտնվեն, ասվում է Reuters-ի կողմից մեջբերվող փաստաթղթերում:

Հինգշաբթի ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի ղեկավար Ժան-Պիեռ Լակրուան Անվտանգության խորհրդին հայտնել է, որ «խաղաղապահների անվտանգությունը գնալով ավելի ու ավելի է վտանգվում»:

UNIFIL-ի ներկայացուցիչը հինգշաբթի հայտնել էր, որ դիտակետերի, տեսախցիկների, կապի եւ լուսավորության վրա վերջին հարձակումները սահմանափակել են իրավիճակը վերահսկելու խաղաղապահների կարողությունը։ Մտավախություն կա, որ Իսրայելի հարձակումները անհնարին կդարձնեն միջազգային իրավունքի խախտումների վերահսկումը:

Վերջին օրերին խաղաղապահների դիրքերի եւ անձնակազմի վրա մի շարք հարձակումների հետեւանքով վիրավորվել է հինգ խաղաղապահ։

UNIFIL-ը ստեղծվել է 1978 թվականին՝ հարավային Լիբանանում տեղակայված «Պաղեստինի ազատագրության կազմակերպության» եւ Իսրայելի միջեւ տեղի ունեցած կարճատեւ հակամարտությունից հետո՝ մշտադիտարկում անցկացնելու նպատակով:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կարսը թողած՝ գետի ափին. մեր պատմության այս օրը
հաջորդը
Բաքուն ու Անկարան միասին են աշխատում տարածաշրջանի կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն