• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ղազախստանը պատրաստ է կրկին հարթակ տրամադրելու հայ-ադրբեջանական բանակցությունների համար․ Տոկաեւը՝ Խաչատուրյանին

aliq 13:50 | 15.10.2024
aliq 13:50 | 15.10.2024
ՀՀ նախագահ Վհագն Խաճատուրյանը եւ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւ

Ղազախստանը պատրաստ է Ալմա Աթայում կրկին հարթակ առաջարկելու Բաքվին եւ Երեւանին խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար։ Դրա մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը Աստանայում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ բանակցությունների ընթացքում։

Ղազախական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ բանակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են առեւտրատնտեսական, տրանսպորտային եւ լոգիստիկ, գյուղատնտեսական, ֆինանսական, մշակութային եւ հումանիտար, ինչպես նաեւ թվայնացման ոլորտում համագործակցության ամրապնդման հեռանկարները։ Անդրադարձ են կատարել տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի ընթացիկ հարցերին։

«Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հաստատել է ղազախական կողմի պատրաստակամությունը՝ հետագայում եւս տրամադրելու Ալմա Աթայի հարթակը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ղազախստանի նախագահը նաեւ նշել է, որ այս տարի լրանում է Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ Բարեկամության եւ համագործակցության պայմանագրի ստորագրման 25-ամյակը, եւ երկկողմ հարաբերությունների համար ձեւավորվել է ամուր ինստիտուցիոնալ հիմք։

«Առեւտրատնտեսական փոխգործակցությանը զուգընթաց ակտիվորեն զարգանում են մեր ժողովուրդների միջեւ մշակութային եւ հումանիտար կապերը։ Անցյալ տարի Երեւանում կայացան Հայաստանում ղազախական թատրոնի օրերը։ Հաջորդ տարի նախատեսվում է ձեր երկրում կազմակերպել Ղազախստանի մշակույթի տասնօրյակ։ Այսօր մենք հանդիսավոր կերպով կբացենք Ղազախստանում Հայկական մշակույթի օրերը»,- ասել է Տոկաեւը։ 

Վահագն Խաչատուրյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին ջերմ ընդունելության համար եւ հայտարարել Ղազախստանի հետ փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմաննը նպաստելու իր հանձնառության մասին։ 

«Ուրախ եմ այստեղ լինելու համար: Ես տպավորված եմ այն ​​առաջընթացով, զարգացմամբ, որը տեղի է ունենում Ղազախստանում։ Վստահ եմ, որ մեր բարեկամությունը, մեր հարաբերությունները երկարատեւ են լինելու, քանի որ դրանք պատմական արմատներ ունեն։ Ղազախստանը մեզ համար հուսալի եւ բարեկամական գործընկեր է։ Եվ, իհարկե, ուզում եմ ընդգծել մեր հաջող զարգացող տնտեսական հարաբերությունները»,- ասել է Խաչատուրյանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իսրայելը ԱՄՆ-ին խոստացել է չհարվածել Իրանի միջուկային օբյեկտներին․ The Washington Post
հաջորդը
Մեծ Բրիտանիան կասեցրել է Վրաստանի հետ միջնախարարական երկխոսությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն