• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՀՀ-ն չի համաձայնել իր տարածքում հաղորդակցության ուղիների ապահովումը զիջել այլ երկրի. Փաշինյան

aliq 19:25 | 24.10.2024
aliq 19:25 | 24.10.2024

«Բոլոր հայտարարությունները, թե իբր Հայաստանը համաձայնել է իր ինքնիշխան տարածքում հաղորդակցությունների անվտանգության ապահովման գործում երրորդ երկրի մասնակցությանը, կամ որ դա նախատեսված է որեւէ փաստաթղթով, իրականությանը չեն համապատասխանում»,- հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կազանում կայացած «BRICS+» գագաթնաժողովին։

Ընդգծելով, որ գագաթնաժողովի թեման ունեցել է «BRICS-ը եւ գլոբալ հարավը — համատեղ կառուցենք ավելի լավ աշխարհ» խորագիրը, Հայաստանի վարչապետը նշել է, որ ՀՀ Կառավարության հայտարարած «Խաղաղության խաչմերուկ» տրանսպորտային եւ հաղորդակցական նախագիծը լավագույնս տեղավորվում է այս համատեքստում:

«Նախագծի էությունը հետեւյալն է՝ Հայաստանը պատրաստ եւ շահագրգռված է իր տարածքով տրանսպորտային միջոցների, բեռների, ուղեւորների, խողովակաշարերի, մալուխային կապերի անցումը կազմակերպելու հարցում։ Սա ամենակարճ ճանապարհն է Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի տարածքներով (հյուսիս—հարավ ուղղություն), ինչպես նաեւ ամենակարճ ճանապարհն է Կասպից եւ Մարմարա ծովերի միջեւ՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի տարածքներով (արեւելք—արեւմուտք ուղղություն)»,- բացատրել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ արեւելք—արևմուտք ուղղությունը կարող է օգտագործվել նաեւ Ադրբեջանի եւ Ադրբեջանի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային եւ հաղորդակցական կապերի համար։

«Հաշվի առնելով այս մոտեցումը՝ մենք Ադրբեջանին առաջարկել ենք սահմանային եւ մաքսային հսկողության ընթացակարգերի պարզեցման մեխանիզմներ, ինչպես նաեւ լրացուցիչ անվտանգության միջոցներ՝ հաշվի առնելով երկու երկրների իրավազորության եւ ինքնիշխանության լիակատար հարգանքը»,- նշել ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ Հայաստանն ի վիճակի է լիարժեքորեն ապահովելու իր տարածքով ապրանքների, ռեսուրսների, տրանսպորտային միջոցների եւ մարդկանց անցման անվտանգությունը։

Անդրադառնալով ՀՀ ԱԺ-ի կողմից նախօրեին Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պետական սահմանների սահմանազատման հանձնաժողովների համատեղ կանոնակարգի վավերացմանը՝ Փաշինյանը նշել է, որ երկու երկրներում նշված փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո կողմերը կկարողանան ակտիվացնել պետական սահմանի սահմանազատման գործընթացը՝ 1991 թվականի Ալմա—Աթայի հռչակագրի հիմնարար սկզբունքների հիման վրա։

«Կցանկանայի հատկապես ընդգծել (ի դեպ), որ այս իրավական փաստաթղթի վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը վերջնականապես փարատեց բոլոր մտահոգությունները եւ վերացրեց բոլոր փաստարկները՝ իբր Հայաստանի Սահմանադրության մեջ հարեւան երկրների հանդեպ ենթադրյալ տարածքային պահանջների առկայության վերաբերյալ, արձանագրելով, որ նման մեկնաբանություններն անհիմն են եւ ոչ օրինական»,- ասել է ՀՀ վարչապետը։

Փաշինյանը նաեւ հիշեցրել է, որ «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը համաձայնեցվել է առնվազն 80-90 տոկոսով։

«Արդեն լիովին համաձայնեցված են միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, տարածքային փոխադարձ պահանջների բացակայության եւ հետագայում նման պահանջներ չներկայացնելու պարտավորության, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի պահպանման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ խաղաղության պայմանագրի կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման երկկողմ մեխանիզմների ստեղծման վերաբերյալ ձեւակերպումները»,- նշել է վարչապետը։

Փաշինյանը ելույթի եզրափակիչ հատվածում հավելել է, վերոնշյալ հարցի շուրջ ՀՀ գնահատականը հետևյալն է. «Արդեն այսօրվա դրությամբ համաձայնեցված բովանդակության մեջ համաձայնագրի նախագիծը ձեւակերպում, հասցեագրում եւ լուծում է բոլոր սկզբունքային հարցերը, որոնք անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության ամուր հիմքեր ստեղծելու եւ հարաբերությունները կարգավորելու համար, եւ մենք առաջարկում ենք Ադրբեջանին արդեն ստորագրել այդ համաձայնագիրը»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Եվրախորհրդարանը աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը
հաջորդը
Տգիտությունն, անկասկած, առավելություն է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն