• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռուսական բանակը ներթափանցել է Դոնեցկի Սելիդովո քաղաք

aliq 16:38 | 25.10.2024
aliq 16:38 | 25.10.2024
Ուկրաինայի Խարկով քաղաքի ռմբակոծությունը

Ուկրաինայի Դոնեցկի մարզում առաջխաղացող ռուսական բանակը տակտիկական հաջողությունների է հասել Պոկրովսկ քաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սելիդովո քաղաքի ուղղությամբ։ Ավելի վաղ ռուսական կողմին հաջողվել էր Ուկրաինայի զինված ուժերի նշյալ ամրացված շրջանը շրջանցել հարավից եւ հյուսիսից, իսկ այժմ տեղեկություններ կան քաղաքի ուղղությամբ գրոհի մեկնարկի մասին։

Ռազմական փորձագետները կարծում են, որ առաջիկայում ուկրաինական զորքերը ստիպված կլինեն նահանջել Սելիդովոյից՝ շրջապատման վտանգի պատճառով։

«Պոկրովսկի ուղղությամբ՝ Սելիդովոյում, Ռուսաստանի զինված ուժերը կոտրել են թշնամու դիմադրությունը՝ ներխուժելով քաղաքի կենտրո,ն եւ վերահսկողություն հաստատել քաղաքի հարավային հատվածի վրա»,- հայտնել է ռուսական «Два майора» տելեգրամյան ալիքը։

Պատերազմին աջակցող տելեգրամյան մյուս ալիքներն էլ տեսանյութեր են հրապարակել, որտեղ երեւում է ռուսական դրոշի բարձրացումը քաղաքի բազմահարկ շենքերից մեկի վրա։

Ուկրաինական ալիքները նույնպես հայտնում են Սելիդովոյի շրջանում ծանր իրավիճակի եւ փողոցային մարտերի մասին։

«Թշնամին հաջողություն է գրանցում կենտրոնում։ Սելիդովոյում զավթիչները ներս են մտնում ամբողջ վաշտերով։ FPV դրոնների անձնակազմերը օրական 100-ից ավելի թռիչքներ են կատարում միայն թշնամու հետեւակի ուղղությամբ, սակայն նույնիսկ այդ դեպքում չեն կարողանում հաղթահարել այդ հոսքը։ Թշնամին հաջողությամբ ներթափանցում է եւ տեղաբաշխվում տներում ու նկուղներում»,- գրում է «War Facts» տելեգրամյան ալիքը։

Ռազմական առաջխաղացումը այս ճակատի հատվածում հաստատել է նաեւ Ամերիկյան պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը (ISW)։

«Ռուսական հարձակումը Սելիդովոյում, ինչպես նաեւ տարածքային նվաճումները քաղաքի հարավում եւ հյուսիսում կարող են շուտով ստիպել ուկրաինական զորքերին նահանջել այս տարածքից՝ շրջապատման մեջ չհայտնվելու համար»,- ասվում է ISW զեկույցում։

Սելիդովոն փոքրիկ քաղաք է, որը գտնվում է Պոկրովսկից հարավ-արեւելք, եւ դրա ուղղությամբ է կենտրոնացած ռուսական զորախմբի հիմնական հարվածը, որը գործում է Դոնբասում։ BBC-ն նշում է, որ այն գտնվում է ցածրադիր տարածքում, եւ դրա գրավումը առանձնակի առավելություններ չի տալիս հարձակման զարգացման համար։

Սակայն Պոկրոսվսկի հյուսիսային ուղղությամբ հարձակվող ռուսական ստորաբաժանումների համար Սելիդովոն սպառնալիք էր դարձել, քանի որ այնտեղից ուկրաինական բանակը կարող էր կողային հակագրոհներ կազմակերպել դեռ օգոստոս-սեպտեմբերին գրավված Գրոդովկա և Նովոգրոդովկա բնակավայրերի ուղղությամբ։

Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտում կարծում են, որ Սելիդովոյի պաշտպանությունը կատարել է հիմնական առաջադրանքը՝ հետաձգելով ռուսական հարձակումը, սպառելով ռուսական ուժերը եւ ուկրաինական զորքերին ժամանակ տրամադրելով Պոկրովսկի պաշտպանության ամրապնդման համար:

«Ռուսաստանը կարող էր Սելիդովոն վերցնել առաջիկա օրերին, բայց դրա գրավումը չի կանխանշում Պոկրովսկի գրավումը»,- կարծում են ISW-ի վերլուծաբանները:

Միաժամանակ, ռուսական բանակը շարունակում է հարձակումները նաեւ հարակից ուղղություններով՝ մասնավորապես, Սելիդովոյից հարավ գտնվող Ցուկուրինո եւ Գորնյակ բնակավայրերի շրջանում: Այնտեղ նույնպես կան կարեւոր կետեր, որոնք խոչընդոտում են ռուսների արագ առաջխաղացումը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ստորագրել են սահմանազատման կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը
հաջորդը
Ընտրությունների նախօրեին Վրաստանի իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունները հանդիպել են ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն