• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հնդկաստանը սկսել է Հայաստանին մատակարարել «Պինակա» հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը

aliq 18:16 | 25.11.2024
aliq 18:16 | 25.11.2024
Հնդկական արտադրության PINAKA հրթիռ

Հնդկաստանը սկսել է Հայաստանին մատակարարել «Պինակա» հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը։ Այդ մասին գրում է հնդկական Ani news-ը։

Լրատվականը նշում է, որ «Պինակաների» մատակարարումը Հայաստան սկսվել է «Աքաշ» զենիթահրթիռային  համակարգի մատակարարման հետ գրեթե նույն ժամանակահատվածում։

Ani news-ի աղբյուրների հաղորդմամբ՝ մատակարարումների վերաբերյալ պայմանագիրը կնքվել է երկու տարի տեւած բանակցություններից հետո։ Նշվում է նաեւ, որ Հայաստանը ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ հնդկական զենքի երեք խոշորագույն գնորդներից մեկն է։

«Պինակայի» խոցելիությունը հասնում է առավելագույնը մինչեւ 80 կիլոմետրի։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին էլ հայտնի դարձավ, որ Հայաստան է առաքվել հնդկական «Աքաշ» զենիթահրթիռային  համակարգի առաջին մարտկոցը։ Հնդկական The New Indian Express պարբերականը նշում է, որ Երեւանն ու Դելին շուրջ 6000 ռուպի քուրոր արժողությամբ (շուրջ 710 մլն դոլար) 15 «Աքաշ» հրթիռային համակարգերի ձեռքբերման վերաբերյալ պայմանագիրը կնքել էին 2022 թվականին։

Նշենք նաեւ, որ նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարարությունը տարածած հաղորդագրության մեջ նշել էր,  օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են հրապարակվել ՀՀ ԶՈւ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաեւ դրանց շուրջ տեղ գտած բանակցությունների մանրամասների մասին տեղեկւթյուններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը։

«Այդօրինակ հրապարակումներն արագորեն տարածում են գտնում նաեւ Հայաստանում գործող լրատվամիջոցներում: Պաշտպանության նախարարությունը, տեղեկատվական անվտանգության պահպանման նկատառմամբ, եւս մեկ անգամ հորդորում է, նախքան նման նյութերը հրապարակելը, համապատասխան ճշտումներ եւ ճշգրտումներ կատարել պաշտպանական գերատեսչության հետ»,-ասվում է ՊՆ հայտարարության տեքստում:
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
COP29-ի արդյունքներով` կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար զարգացող երկրներին տարեկան կվճարվի 300 մլրդ դոլար
հաջորդը
Արարատ Միրզոյանը չի մասնակցելու ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն