• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թուրքիան Իսրայելից ակնկալում է Լիբանանի հետ հրադադարի պայմանների ամբողջական կատարում․ Էրդողան

aliq 16:53 | 27.11.2024
aliq 16:53 | 27.11.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելից ակնկալում է Լիբանանի եւ «Հեզբոլլահի» հետ հրադադարի համաձայնագրի պայմանների ամբողջական կատարում։

«Մենք քրտնաջան աշխատում ենք Ուկրաինայի եւ Մերձավոր Արեւելքի հակամարտություններին լուծումներ գտնելու համար։ Ուրախ ենք Իսրայելի եւ Լիբանանի միջեւ հրադադարի համաձայնագրի կյանքի կոչման համար, որն ուժի մեջ է մտել այսօր։ Ակնկալում ենք, որ բոլոր կողմերը եւ հատկապես Իսրայելը բառացիորեն կկատարեն խաղաղություն պահպանելու իրենց պարտավորությունները»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ ելույթ ունենալով խորհրդարանում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խմբակցության նիստին։

Թուրքական կողմը, ինչպես նշել է Էրդողանը, «պատրաստ է ցանկացած ներդրում ունենալ Գազայի հատվածում ջարդերը դադարեցնելու եւ մշտական ​​հրադադարի հաստատման գործում»։

Թուրքիայի ԱԳՆ-ն ավելի վաղ ողջունել է Իսրայելի եւ Լիբանանի միջեւ զինադադարի հաստատումը եւ հույս հայտնել, որ այն մշտական ​​կլինի։ Միջազգային հանրությունը, ինչպես նշվում է գերատեսչությունում, «պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա, որպեսզի նա խստորեն պահպանի հրադադարը եւ փոխհատուցի Լիբանանին հասցված վնասը»։

Լիբանանի եւ Իսրայելի միջեւ հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել չորեքշաբթի՝ տեղական ժամանակով  04:00-ին, ԱՄՆ-Ֆրանսիական նախաձեռնության շնորհիվ։ Ինչպես հաղորդում է Al Nahar թերթը, փաստաթուղթը նախատեսում է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի աջակցությամբ լիբանանյան բանակի ստորաբաժանումների աստիճանական տեղակայում հարավային սահմանի երկայնքով: Իր հերթին հրեական պետությունը կսկսի աստիճանաբար դուրս բերել իր զորքերը հարավային Լիբանանից։ Իսրայելական եւ լիբանանյան կողմերի հավանությամբ կստեղծվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձեւի կատարման մշտադիտարկման հանձնաժողով, որում կընդգրկվեն Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան։ Միացյալ Նահանգները նաեւ կնպաստի անուղղակի բանակցություններին Իսրայելի եւ Լիբանանի միջեւ՝ սահմանային ընթացիկ խնդիրների լուծման համար:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վրաստանի ընդդիմադիր «Կոալիցիա հանուն փոփոխությունների» դաշինքը հրաժարվեց մանդատներից
հաջորդը
Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն