• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իրանը չի ձգտում, բայց եւ պատրաստ է լայնածավալ պատերազմի Իսրայելի դեմ․ Արաղչի

aliq 14:13 | 28.11.2024
aliq 14:13 | 28.11.2024
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի

Իրանը չի ձգտում ուղիղ բախման Իսրայելի հետ, սակայն պատրաստ կլինի պատասխանելու հրեական պետության բոլոր սպառնալիքներին, որոնք ուղղված կլինեն իսլամական հանրապետությանը լայնածավալ պատերազմում ներգրավելուն։ Այդ մասին Պորտուգալիայի Կասկայս քաղաքում ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի ֆորումից հետո հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Մենք պատրաստ ենք պատերազմի, նույնիսկ լայնածավալ պատերազմի։ Բայց մենք դա չենք ուզում։ Եթե ​​իսրայելցիներն ընտրեն պատերազմի ուղին, մենք լիովին պատրաստ կլինենք դրան»,- Արաղչիի խոսքերը մեջբերում է պորտուգալական Diário de Notícias թերթը։

Իրանական ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Մերձավոր Արեւելքում հակամարտությունների կարգավորման պատասխանատվությունն առաջին հերթին ԱՄՆ-ի վրա է:

«Տարածաշրջանում իսրայելցիների կողմից իրականացված վայրագություններին, ինչպես նաեւ Լիբանանում եւ այլուր նրանց ջարդերին վերջ տալու ցանկացած ջանք պետք է ողջունվի։ Կարծում եմ՝ Իսրայելը փորձում է ամբողջ տարածաշրջանը ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը

Դիվանագետը նաեւ հերքել է այն միտքը, որ Իրանի դաշնակից շիական «Հեզբոլլահ» շարժումը թուլացել է Իսրայելի հետ Լիբանանի հարավում երկու ամիս շարունակվող մարտերից հետո:

«Եթե ​​այն թուլացած լիներ, չեմ կարծում, որ Իսրայելը համաձայներ հրադադարին։ Ակնհայտ է, որ «Հեզբոլլահը» կարողացավ վերակազմավորվել եւ հերոսական դիմադրություն ցույց տալ հարավային Լիբանանում, երբ բախվեց իսրայելական ուժերի հետ»,- նշել է իրանցի դիվանագետը։

Ըստ Արաղչիի՝ սեպտեմբերի 27-ին Բեյրութի իսրայելական ռմբակոծության ժամանակ շարժման առաջնորդ Հասան Նասրալլահի սպանությունը նույնպես չի նվազեցրել «Հեզբոլլահի» հնարավորությունները։

Ավելի վաղ Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանն էր հայտարարել, որ Իրանը շահագրգռված չէ Մերձավոր Արեւելքում լայնածավալ հակամարտությամբ, սակայն միշտ պատրաստ է ապահովելու իր անվտանգությունը։

Լիբանանի եւ Իսրայելի միջեւ հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել չորեքշաբթի՝ տեղական ժամանակով  04:00-ին, ԱՄՆ-Ֆրանսիական նախաձեռնության շնորհիվ։ Ինչպես հաղորդում է Al Nahar թերթը, փաստաթուղթը նախատեսում է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի աջակցությամբ լիբանանյան բանակի ստորաբաժանումների աստիճանական տեղակայում հարավային սահմանի երկայնքով: Իր հերթին հրեական պետությունը կսկսի աստիճանաբար դուրս բերել իր զորքերը հարավային Լիբանանից։ Իսրայելական եւ լիբանանյան կողմերի հավանությամբ կստեղծվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձեւի կատարման մշտադիտարկման հանձնաժողով, որում կընդգրկվեն Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան։ Միացյալ Նահանգները նաեւ կնպաստի անուղղակի բանակցություններին Իսրայելի եւ Լիբանանի միջեւ՝ սահմանային ընթացիկ խնդիրների լուծման համար:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սիրիայի ապստամբական ուժերը հարձակման են անցել Ասադի բանակի դիրքերի ուղղությամբ
հաջորդը
Վրաստանի խորհրդարանը հաստատել է Կոբախիձեի կառավարության նոր կազմը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն