• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Սիրիական բանակը Իդլիբ եւ Հալեպ նահանգներում շարունակում է դիմակայել ապստամբների հարձակմանը

aliq 18:22 | 28.11.2024
aliq 18:22 | 28.11.2024
Սիրիացի զինվոր

Սիրիայի Հալեպ եւ Իդլեբ նահանգներում Արաբական Հանրապետության զինված ուժերը շարունակում են հետ մղել «ահաբեկչական կազմավորումների» զանգվածային հարձակումները՝ ռազմական տեխնիկայի եւ կենդանի ուժի լուրջ կորուստ պատճառելով։ Այս մասին ասվում է Սիրիայի բանակի հայտարարության մեջ, որը մեջբերում է պետական SANA գործակալությունը։

«Այսպես կոչված «Ջաբհաթ ան-Նուսրայի» հետ կապված ահաբեկչական խմբավորումները, որոնք տեղակայված են Հալեպ եւ Իդլիբ նահանգներում, չորեքշաբթի՝ նոյեմբերի 27-ի առավոտյան, ընդարձակ ճակատով լայնամասշտաբ հարձակում են սկսել՝ օգտագործելով միջին եւ ծանր զինատեսակներ, որոնք ուղղված են խաղաղ համայնքների եւ բնակավայրերի, ինչպես նաեւ այդ տարածքներում տեղակայված մեր ռազմական օբյեկտների դեմ»,- ասվում է սիրիական բանակի հաղորդագրության տեքստում։

Հաղորդագրության համաձայն՝ բանակը շարունակում է դիմակայել հարձակմանը՝ կիրառելով տարբեր կրակային միջոցներ եւ համագործակցելով բարեկամ ուժերի հետ։

Հիշեցնենք՝ նախօրեին արաբական մամուլը գրեց, որ Սիրիայի Իդլիբ նահանգում վերահսկողությունը պահպանող իսլամական ռազմականացված կազմավորումները, որոնք որոշ երկրներում համարվում են ահաբեկչական եւ աջակցություն են ստանում Թուրքիայից, լայնածավալ հարձակման են անցել Հալեպ նահանգի արեւմուտքում տեղակայված սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ։

Հաղորդվում է, որ բախումների ընթացքում խմբավորումներին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել մի քանի բնակավայր, ինչպես նաեւ կառավարական բանակի ռազմավարական կարեւոր հենակետերից մեկը։ The New Arab-ի փոխանցմամբ՝ հարձակման նպատակը տեղահանված սիրիացի բնակչության «արժանապատիվ եւ անվտանգ» վերադաձի ապահովման համար վերահսկողության գոտու ընդարձակումն է։

Այս հարձակումներին ի պատասխան՝ սիրիական եւ ռուսական բանակները սկսել են ավիացիոն հարվածներ հասցնել խմբավորումների դիրքերին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռոբերտ Քոչարյանին եւ Յուրի Խաչատուրովին մարտի 1-ի գործով մեղադրանքը վերաորակավորվեց
հաջորդը
Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերն աճում են

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն