• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Տասնյակ ուկրաինացի զինվորներ են դիմել դասալքության Ֆրանսիայի տարածքում վերապատրաստման ժամանակ

aliq 12:43 | 07.01.2025
aliq 12:43 | 07.01.2025
Ukraine-Russia war
լուս․ ՈւԶՈւ Գլխավոր շտաբի

Ֆրանսիայում վերապատրաստում անցնելիս Ուկրաինայի զինված ուժերի մի քանի տասնյակ զինվորականներ դիմել են դասալքության։ Այդ մասին հայտնում է AFP-ը՝ վկայակոչելով ֆրանսիական բանակի ներկայացուցչին։ 

Զինվորականի խոսքով՝ ուկրաինացիների մեջ եղել են «որոշակի թվով դասալիքներ, բայց դա մնում է ծայրահեղ աննշան՝ հաշվի առնելով այն մարդկանց թիվը, որոնք անցել են լիարժեք վերապատրաստումը»։

«Նրանք մնացել են ֆրանսիական զորանոցներում եւ հեռանալու իրավունք են ունեցել»,- նշել է զինվորականը։

Լրագրողների զրուցակիցը պարզաբանել է, որ Ֆրանսիայում վերապատրաստված Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները ենթարկվել են «ուկրաինական հրամանատարության կողմից սահմանված» կարգապահական ռեժիմին, միեւնույն ժամանակ հավելել է, որ դասալքությունը Ֆրանսիայում քրեական հանցագործություն չէ։ 

«Եթե ​​ինչ-որ մեկը դիմել էր դասալքության, ապա ֆրանսիացի դատախազը իրավունք չուներ ձերբակալելու այդ անձին։ Իսկ Ֆրանսիայի տարածքում Ուկրաինայի իշխանություններին տրված իրավունքը պարզապես կարգապահական իրավունք է»,- ասել է աղբյուրը։ 

Լրատվամիջոցների տվյալներով՝ Աննա Կիեւսկայայի անվան 155-րդ մեքենայացված բրիգադից Ֆրանսիայում վերապատրաստում անցել են շուրջ 2300 զինվորներ, որոնք այժմ ներգրավված են Դոնբասի Պոկրովսկի ուղղությամբ ընթացող պաշտպանական մարտերում։ 

Զինվորների մեծ մասը ժամկետային զինծառայողներ էին, որոնք մարտական ​​փորձ չունեին։ Նրանց ուղեկցել են 300 ուկրաինացի կուրատորներ։ Բրիգադի մյուս 2200 զինվորները վերապատրաստվել են Ուկրաինայի տարածքում։ 

Դեկտեմբերի վերջին ուկրաինացի լրագրող Յուրի Բուտուսովը հայտարարեց, որ Ուկրաինայի հետախուզության պետական ​​բյուրոն սկսել է ստուգել Ուկրաինայի ԶՈՒ-ի 155-րդ մեքենայացված բրիգադում դասալքության դեպքերը։ Նրա խոսքերով՝ բրիգադը լքել է 1700 զինվոր՝ առանց մարտում ներգրավվելու, եւս 50-ը փախել են Ֆրանսիայում վարժանքների ժամանակ։ 

Ըստ Financial Times-ի՝ 2024 թվականին ուկրաինացի դատախազները 60 հազար քրեական գործ են հարուցել զինվորականների դեմ՝ դիրքերն ու զորամասերը չարտոնված լքելու համար, ինչը գրեթե երկու անգամ ավելի է, քան 2022 եւ 2023 թվականներին միասին հարուցված նման գործերը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թրամփը կարծում է, որ Գրենլանդիան կշահի ԱՄՆ-ին միանալուց
հաջորդը
Գրենլանդիայի մասին Թրամփի հայտարարությունների ֆոնին Դանիան փոխել է զինանշանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն