• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Գրենլանդիայի մասին Թրամփի հայտարարությունների ֆոնին Դանիան փոխել է զինանշանը

aliq 16:26 | 07.01.2025
aliq 16:26 | 07.01.2025

Դանիայի թագավոր Ֆրեդերիկ X-ը անցյալ տարվա վերջին կարգադրել էր փոխել երկրի պետական ​​խորհրդանիշերից մեկը՝ թագավորական զինանշանը։ Զինանշանի նոր տարբերակում, որը հայտնվել է թագավորական կայքում, ավելի մեծ ուշադրություն է դարձվել Դանիայի թագավորության ինքնավար շրջանների՝ Ֆարերյան կղզիների եւ Գրենլանդիայի խորհրդանիշերին։

The Guardian-ը նշում է, որ զինանշանի փոփոխությունը տեղի է ունեցել Գրենլանդիայի եւ Դանիայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների լարվածության աճի ֆոնին։ Նման իրադրությանը նպաստել են մասնավորապես ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան գնելու ցանկության եւ կղզու նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողության անհրաժեշտության մասին հայտարարությունները։

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ փոփոխությունները կատարվել են դեկտեմբերի 20-ի հրամանագրով՝ պայմանավորված ժամանակակից զինանշան ստեղծելու թագավորական մտադրությամբ, որը կարտացոլի ե՛ւ Դանիայի Միացյալ Թագավորության համագործակցությունը, ե՛ւ պատմությունը, ե՛ւ հերալդիկ ավանդույթները։

Նախորդ տարբերակում, որն ընդունվել էր 1972 թվականին, Գրենլանդիայի եւ Ֆարերյան կղզիների խորհրդանիշերը տեղադրվել էին զինանշանի չորս դաշտերից մեկում։ Այժմ դրանք ավելի մեծ են եւ բաժանվում են առանձին դաշտերի։ Մյուս երկու դաշետրն էլ զբաղեցնում են հենց Դանիայի եւ հարավային Յուտլանդիայի շրջանի զինանշանները (երկու դեպքում էլ դրանք կապույտ առյուծներ են)։

Զինանշանից հանվել են նաեւ երեք թագերը, որոնք Գրենլանդիայի եւ Ֆարերյան կղզիների խորհրդանիշերի դաշտում էին։ Դրանք խորհրդանշում էին Դանիայի, Նորվեգիայի եւ Շվեդիայի Կալմարյան միությունը, որը գոյություն է ունեցել 1397-1523 թվականներին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այս խորհրդանիշը հեռացվել է, քանի որ դրա պահպանումը կորցրել էր իր ակտուալությունը։ 

Թագավորական նոր զինանշանը կազմվել է 2024 թվականի հունվարին թագավորական գահը ստանձնելուց անմիջապես հետո Ֆրիդրիխ X-ի հրամանով կազմված հանձնաժողովի առաջարկության հիման վրա։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Տասնյակ ուկրաինացի զինվորներ են դիմել դասալքության Ֆրանսիայի տարածքում վերապատրաստման ժամանակ
հաջորդը
Մենք մի գիշեր հանկարծ կգանք․ Էրդողանը սպառնում է Սիրիայի քրդական ուժերին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն