• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թրամփը եւ Մասկը ընդդեմ Թրյուդոյի․ հանրային բանավեճ Կանադայի ինքնիշխանության շուրջ

aliq 19:10 | 08.01.2025
aliq 19:10 | 08.01.2025
Կանադայի դրոշը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 7-ին հերթական անգամ հայտարարել է, որ Կանադան պետք է դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը։ 

Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի առանձնատանը հրավիրած ասուլիսի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ վերոնշյալ նպատակներին հասնելու համար չի պատրաստվում ներգրավելու ռազմականներին եւ կդիմի «միայն տնտեսական ուժի»։ «Որովհետեւ Կանադան եւ Միացյալ Նահանգները իսկապես ինչ-որ բան կլինեին»,- ասել է ԱՄՆ ընտրված նախագահը:

Նույն օրը Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել էր երկու քարտեզ, որոնցում Կանադան ներկայացված է ԱՄՆ-ի կազմում։

Ավելի վաղ էլ՝ հունվարի 6-ին, նորընտիր նախագահը գրել էր, որ Կանադայի շատ բնակիչներ ցանկանում են լինել ԱՄՆ 51-րդ նահանգը։ 

«Միացյալ Նահանգներն այլեւս չի կարող տուժել առեւտրի հսկայական դեֆիցիտներից եւ սուբսիդիաներից, որոնք Կանադային անհրաժեշտ են հոսքի մեջ մնալու համար: [Կանադայի վարչապետ] Ջասթին Թրյուդոն գիտեր դա եւ հրաժարական տվեց։ Եթե ​​Կանադան միաձուլվեր ԱՄՆ-ի հետ, ապա մաքսատուրքերը չէին լինի, հարկերը զգալիորեն կիջնեին, եւ նրանք ամբողջովին ապահով կլինեին իրենց անընդհատ շրջապատող ռուսական եւ չինական նավերի սպառնալիքից»,- գրել էր Թրամփը Truth Social-ում։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, որ վերջերս հայտարարեց իր հրաժարականի մասին, այսօր X-ի էջում հրապարակած գրառմամբ արձագանքել է Թրամփի հայտարարություններին։ 

«Որեւէ շանս չկա, որ Կանադան կդառնա Միացյալ Նահանգների մաս։ Մեր երկու երկրների աշխատավորներն ու համայնքները շահում են միմյանց ամենամեծ առեւտրային եւ անվտանգային գործընկերը լինելուց»,- գրել էր Թրյուդոն։ 

Նրան պատասխանել է գործարար եւ Թրամփի մերձավոր դաշնակից Իլոն Մասկը։ «Աղջիկ, դու այլեւս Կանադայի նահանգապետը չես, այնպես որ կարեւոր չէ, թե ինչ ես խոսում», — հունվարի 8-ին գրել է միլիարդատերը X-ի էջում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Թրամփը Թրյուդոյին անվանել էր «Կանադայի նահանգապետ»։ 

Նշենք, որ Կանադան Թրամփի հնարավոր տարածքային հավակնությունների միակ թիրախը չէ։ Նա արդեն Պանամային սպառնացել է խլել Պանամայի ջրանցքը եւ հայտարարել, որ ԱՄՆ-ին պետք է Գրենլանդիան՝ Դանիային պատկանող ինքնավար տարածքը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նախատեսում են ստորագրել ՀՀ-ԵՄ գործողությունների նոր օրակարգի փաստաթղթեր․ Միրզոյան
հաջորդը
Հայաստանում չի եղել եւ չի կարող լինել «Արեւմտյան Ադրբեջան»․ Փաշինյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն