• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայաստանում չի եղել եւ չի կարող լինել «Արեւմտյան Ադրբեջան»․ Փաշինյան

aliq 10:28 | 09.01.2025
aliq 10:28 | 09.01.2025
ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյան

Ինչպես «Արեւմտյան Ադրբեջան» չի կարող լինել Ղազախից այս կողմ, Արեւմտյան Հայաստան էլ չի կարող լինել Արմավիրից այն կողմ։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին «Ընտանեկան փոդքասթ»-ի ժամանակ՝ նշելով Հայաստանում չի եղել, չկա եւ չի կարող լինել «Արեւմտյան Ադրբեջան», իսկ այդ  մասին հայտարարությունները ուղիղ ու ագրեսիվ հեռետորաբանություն են ինքնիշխան պետության նկատմամբ։ 

«Արեւմտյան Ադրբեջանը Ղազախի, Աղստաֆայի, Թովուզի, Գետաբեյի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Զանգելանի շրջաններն են։ Դրանից այս կողմ Արեւմտյան Ադրբեջան չի եղել, չկա ու չի կարող լինել։ Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ, երբ որ ասում ենք Արեւմտյան Հայաստան, մենք էլ պետք է հասկանանք, որ Արեւմտյան Հայաստանն Արմավիրի մարզի արեւմտյան հատվածն է, Արագածոտնի մարզի Բաղրամյանի շրջանն է, Թալինի շրջանն է, Մարալիկի տարածաշրջանն է: Որովհետեւ իրական Հայաստանն իրական տարածաշրջանի մեջ է։ Ոնց որ «Արեւմտյան Ադրբեջան» չի կարա լինի Ղազախից այս կողմ, Արեւմտյան Հայաստան էլ չի կարա լինի Արմավիրից այն կողմ։ Արեւմտյան Հայաստանը Արաքս գետի մոտ ավարտվում է, եւ սա մեր անվտանգության կոնցեպտն է»,- հայտարարեց գործադիրի ղեկավարը։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջին ասուլիսների ժամանակ պնդել էր, թե Հայաստանի ղեկավարությունը պետք է ընդունի, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջանի» համայնքի ներկայացուցիչներին եւ հստակ երաշխիքներ ներկայացնի նրանց վերադարձի վերաբերյալ։ 

Այս հարցին նախօրեին անդրադարձել էր նաեւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ շեշտելով, որ սկսած «Արեւմտյան Ադրբեջանի» համայնք անվանումից, վերջացրած կանոնադրական փաստաթղթերից՝ այդ կառույցը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնություն։ 

Միրզոյանը նաեւ հիշեցրել էր, որ խորհրդային տարիներին Հայաստանից հեռացած ադրբեջանցիները բռնագաղթի չեն ենթարկվել եւ հնարավորություն են ուենցել վաճառելու կամ փոխանակելու իրենց բնակարանները, ինչպես նաեւ օգնություն ստանալու այդ ժամանակվա Խորհրդային Հայաստանի ղեկավարությունից։ Այս համատեքստում Միրզոյանը շեշտել էր, որ նրանց իրավունքների ապահովման մասը եւս սպառված է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թրամփը եւ Մասկը ընդդեմ Թրյուդոյի․ հանրային բանավեճ Կանադայի ինքնիշխանության շուրջ
հաջորդը
Լեւոն Տեր-Պետրոսյան – 80

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն