• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հրդեհների պատճառով Կալիֆոռնիայում տարհանվել է 130 հազար մարդ, Բայդենը չեղարկել է այցը Հռոմ

aliq 12:12 | 09.01.2025
aliq 12:12 | 09.01.2025

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կալիֆոռնիայում բռնկված հրդեհների պատճառով չեղարկել է իր ծրագրված այցը Հռոմ եւ Վատիկան։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը։

Իտալիա ուղեւորությունը պետք է լիներ Բայդենի վերջին արտասահմանյան այցը նախագահի պաշտոնում։ Թռիչքը պետք է կայանար հունվարի 9-ին՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերի հիշատակին նվիրված ելույթից հետո: Եռօրյա այցի ընթացքում Բայդենը պետք է հանդիպեր Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի եւ վարչապետ Ջորջիա Մելոնիի, ինչպես նաեւ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռը հայտարարել է, որ Լոս Անջելեսի շրջանում բռնկված հրդեհները փոխեցին այդ ծրագիրը։ Նրա խոսքերով՝ այդ օրը նախագահը ուղեւորվել է Կալիֆոռնիա՝ հենց նահանգապետից հրդեհների մասին տեղեկություն ստանալու համար, իսկ Վաշինգտոն վերադառնալուց հետո որոշել է չեղարկել ուղեւորությունը։

Լոս Անջելես կատարած այցից հետո Բայդենը հավանություն էր տվել նահանգապետ Գեւին Նյուսոմի խնդրանքին եւ հայտարարել, որ տեղի ունեցածը հսկայական բնական աղետ է, ինչը հնարավորություն կտա դաշնային ֆինանսավորում ապահովելու բնակարանների եւ տների ժամանակավոր վերանորոգման համար, ինչպես նաեւ ցածր վարկեր տրամադրելու հրդեհից տուժածների չապահովագրված գույքի կորուստները փոխհատուցելու համար: 

«Մենք պատրաստ ենք անելու ամեն ինչ՝ Հարավային Կալիֆոռնիայում հրդեհները զսպելու եւ վերականգնմանը աջակցելու համար: Բայց մենք գիտենք, որ դա դժոխային երկար ճանապարհ է լինելու: Դաշնային կառավարությունն այստեղ է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ դուք մեր կարիքն ունեք»,- ասվում է Բայդենի X-ի էջում հրապարակված գրառման մեջ:

ABC News-ը հայտնում է, որ հրդեհների հետեւանքով զոհերի թիվը արդեն հասել է 5-ի։  Ավերվել կամ վնասվել են ավելի քան 2 հազար տներ, ձեռնարկություններ եւ այլ շինություններ, տարհանվել է մոտ 130 հազար մարդ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թրամփը զիջումներ չի անում Պուտինին, այլ ցանկանում է փրկել Ուկրաինան․ Քելլոգ
հաջորդը
Գրենլանդիան կարող է անկախ լինել, բայց ոչ երբեք ԱՄՆ նահանգ․ Դանիայի ԱԳՆ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն