• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Նոր պայմանագրով ՌԴ-Իրան համագործակցության առաջնահերթ ոլորտը անվտանգությունն է

aliq 00:07 | 18.01.2025
aliq 00:07 | 18.01.2025

Իրանի եւ Ռուսաստանի համագործակցության առաջնահերթ վեկտորներից մեկը լինելու է անվտանգության եւ պաշտպանության ոլորտում երկրների փոխգործակցությունը։ Այդ մասին ասվում է հունվարի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ստորագրած ռուս-իրանական համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի առաջին պարբերությունում։

Համաձայնագրով Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվում են, որ եթե երկրներից մեկը ենթարկվի ագրեսիայի, ապա մյուսը չպետք է օգնություն ցուցաբերի ագրեսորին։ Պետությունները պարտավորվել են նման դեպքում աջակցել հակամարտության կարգավորմանը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության։

Կողմերը նաեւ պայմանավորվել են չթույլատրել, որ իրենց տարածքներն օգտագործվեն «անջատողական շարժումների և այլ գործողությունների աջակցության նպատակով», որոնք կարող են սպառնալիքներ ստեղծել երկու երկրների տարածքային ամբողջականության համար։

Փաստաթուղթը նաեւ պարունակում է կետեր.

  • այլ երկրներից անկախ վճարային ենթակառուցվածքի զարգացման մասին, 
  • միջուկային էներգիայի օբյեկտների կառուցման եւ միջուկային էներգետիկայի ոլորտում համատեղ նախագծերի մասնակցության մասին, 
  • Կասպյան տարածաշրջանում, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայում, Անդրկովկասում եւ Մերձավոր Արեւելքում խաղաղության եւ անվտանգության ամրապնդման մասին,
  • բնական աղետների հետեւանքների վերացման հարցում փոխօգնության մասին,
  • սպառազինությունների վերահսկման եւ միջուկային զենքի չտարածման հարցերում համագործակցության մասին, 
  • պատժամիջոցներին հակազդելու եւ դրանց վերացմանն ուղղված նախաձեռնություններին աջակցելու մասին,
  • Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի ժողովուրդներին միմյանց մշակույթին եւ ավանդույթներին ծանոթացնելու, ինչպես նաև ռուս եւ պարսկական գրականության տարածման մասին։

Ընդհանուր առմամբ փաստաթուղթը պարունակում է 47 հոդված։ Այն փոխարինում է ՌԴ-Իրան 2001 թվականի պայմանագրին։ Նոր համաձայնագրի վրա աշխատանքները սկսվել էին  2022 թվականից։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իսրայելի ռազմական կաբինետը հաստատել է ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի համաձայանգիրը
հաջորդը
Իսրայելի կառավարությունը վերջնականապես հաստատեց ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի համաձայնագիրը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն