• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ադրբեջանում դատապարտվող հայ ռազմագերիների համար պաշտպանները տնային կալանքի միջնորդություն են խնդրել

aliq 11:49 | 22.01.2025
aliq 11:49 | 22.01.2025

Բաքվում Արցախի նախկին պաշտոնյաների նկատմամբ ընթացող դատավարության ժամանակ նրանց փաստաբանները իրենց պաշտպանյալների խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու միջնորդություն են ներկայացրել։ 

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ երբ դատավոր Զեյնալ Աղաեւը Արցախի նախկին պաշտոնյաներին եւ նրանց փաստաբաններին խոսքի հնարավորություն է տվել, Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ո՛չ իր պաշտպանը, ո՛չ ինքը տնային կալանքի միջնորդություն չեն ներկայացրել, եւ որ բողոք չունի առողջական վիճակից, որը հիմք կարող էր լինել նման միջնորդության համար։

Արցախի երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բաքո Սահակյանը, ինչպես նաեւ դատապարտվող մյուս անձինք՝ Մելիքսեթ Փաշյանն ու Դավիթ Ալավերդյանը, դատարանին խնդրել են բավարարել տնային կալանքի միջնորդությունը։ 

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ մյուս դատապարտվողների դեպքում միջնորդությունը բավարարել-չբավարարելու հարցը թողել են դատարանի հայեցողությանը։

Հաղորդվում է, որ հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հունվարի 27-ին, որի ժամանակ կհրապարակվեն միջնորդությունների վերաբերյալ որոշումները։ 

Հիշեցնենք՝ ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում։ Նրանց թվում են նաեւ Արցախի նախկին նախագահները, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Նրանց գործով դատական նիստը սկսվել էր հունվարի 17-ին:

Բաքուն նրանց մեղադրում է, այսպես կոչված, «ապօրինի զինված խմբավորումների կազմավորման», «անջատողականության», «ահաբեկչության» եւ նման այլ ծանր հոդվածներով։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ռուբեն Վարդանյանի գործերը առանձնացվել են, եւ նրա դատավարությունը կընթանա առանձին, որը նախատեսված է հունվարի 27-ին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ-ն ցավակցել է Թուրքիային լեռնադահուկային հանգստավայրի ողբերգական հրդեհի կապակցությամբ
հաջորդը
Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ապահովման ջանքերին․ Շոլց

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 4

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 5

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն