• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռուսական լրտեսական նավը նկատվել է Մեծ Բրիտանիայի տարածքային ջրերում

aliq 12:18 | 23.01.2025
aliq 12:18 | 23.01.2025

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել է, որ ռուսական օվկիանոսագրական «Յանտար» («Янтарь») նավը մտել է Մեծ Բրիտանիայի տարածքային ջրեր։ Նրա խոսքերը մեջբերում է BBC News-ը։

Հիլիի խոսքերով՝ «Յանտար»-ին նկատել են հունվարի 20-ին՝ Մեծ Բրիտանիայի ափերից 45 մղոն հեռավորության վրա՝ Լա Մանշում։ Ռուսական նավին ուղեկցել են բրիտանական ռազմածովային ուժերի երկու նավեր։

BBC-ն հրապարակման մեջ «Յանտար»-ն անվանել է «լրտեսական նավ»։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ միջադեպը «ռուսական ագրեսիայի աճի» եւս մեկ օրինակ է: 

«Ես կցանկանայի, որ նախագահ Պուտինը լսեր այս ուղերձը. մենք տեսնում ենք ձեզ, գիտենք, թե ինչ եք անում, եւ չենք խուսափի մեր երկիրը պաշտպանելու համար վճռական գործողություններից»,- հայտարարել է Հիլին։ 

Նախարարը նաեւ հավելել է, որ վերջին ամիսների ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ ռուսական այս նույն նավը մտնում է Մեծ Բրիտանիայի տարածքային ջրեր։ 

Նախորդ տարվա նոյեմբերին էր ռուսական նավը դուրս բերվել Իռլանդական ծովից, երբ հայտնի էր դարձել, որ այն «պարեկել էր» ստորջրյա կենսական նշանակություն ունեցող խողովակաշարերի եւ մալուխների շուրջը։

Ռուսաստանը պնդում է, որ «Յանտար»-ը կրում է բացառապես հետազոտական ​​սարքավորումներ։ Սակայն դեռեւս 2015-ից ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտարարեցին, որ «Յանտար»-ի վրա գտնվող ամբարձիչ սարքավորումները կարող են կտրել, օրինակ, ինտերնետ մալուխները։ BBC-ի ռուսական ծառայությունը գրել է, որ այս նավը համալրված է հատուկ ստորջրյա հետախուզական սարքավորումներով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինա ներխուժելուց հետո Մոսկվան Կիեւից պահանջել է նախագահի պաշտոնը հանձնել Մեդվեդչուկին. Զելենսկի
հաջորդը
Թրամփը նոր պատժամիջոցներ է խոստանում, եթե ՌԴ-ն չգնա Կիեւի հետ խաղաղության բանակցությունների

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

  • 5

    «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն