• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ըստ Ֆիցոյի՝ Սլովակիայում գործում են այնպիսի ուժեր, որոնք նախկինում մասնակցել են Վրաստանի եւ Ուկրաինայի հեղափոխություններին

aliq 18:08 | 23.01.2025
aliq 18:08 | 23.01.2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցո

Սլովակիայի պոպուլիստ սոցիալիստ վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել երկրում «պետական ​​հեղաշրջման» սպառնալիքի պատճառով. այս համատեքստում հիշել է Վրաստանն ու Ուկրաինան։ Ըստ գերմանական DW հեռուստաընկերության՝ նիստը նախատեսվում է անցկացնել այսօր՝ հունվարի 23-ին։

Ֆիցոյի խոսքով՝ «պետական ​​հեղաշրջման» վտանգի մասին զգուշացրել են հատուկ ծառայությունները։ Սլովակիայի վարչապետը պնդում է, որ կա օրինական իշխանությունը տապալելու ծրագիր, որը ներառում է փողոցային բողոքի ցույցեր եւ վարչական շենքերի գրոհ՝ այլ երկրներում փորձարկված մոդելի համաձայն։

Առանց որեւէ մանրամասն կամ ապացույց ներկայացնելու՝ Ֆիցոն հրապարակավ հայտարարել է, թե Սլովակիայում գործում է տարբեր աղբյուրներից ֆինանսավորվող փորձագետների խումբ, որը մասնակցել է Վրաստանում եւ Ուկրաինայում (Մայդան) նման գործընթացներին։

Հունվարի 22-ին ընդդիմադիր «Առաջադեմ Սլովակիա», «Ազատություն եւ համերաշխություն» եւ «Քրիստոնեա-դեմոկրատական ​​շարժում» կուսակցությունները կրկին դիմել են խորհրդարանին՝ Ֆիցոյի կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկով։ Քվեարկությունը պետք է անցկացվի յոթ օրվա ընթացքում։ Սլովակիայի 150-հոգանոց խորհրդարանում երեք ընդդիմադիր կուսակցություններ ունեն 55 պատգամավոր։

Վարչապետ Ֆիցոյին անվստահություն հայտնելու հարցը պետք է քննարկվեր հունվարի 21-ի խորհրդարանի նիստում, սակայն ընդդիմությունը հետ վերցրեց միջնորդությունը եւ ի նշան բողոքի լքեց նիստն այն բանից հետո, երբ խոսնակը բավարարեց Ֆիցոյի դիմումը եւ որոշեց նիստն անցկացնել փակ դռների հետեւում։

Ընդդիմությունը վարչապետ Ֆիցոյին մեղադրում է հակաարեւմտյան արտաքին քաղաքականության համար, որը հանգեցրել է Սլովակիայի մեկուսացմանը, եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համագործակցելու համար` պնդելով, որ թույլ չի տա երկրի թեքումը դեպի արեւելք:

Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն իր հունգարացի գործընկեր Վիկտոր Օրբանի հետ հաճախ է քննադատում Արեւմուտքին Ռուսաստանի նկատմամբ վարած քաղաքականության եւ Ուկրաինային աջակցության համար:

Ֆիցոն եւ Օրբանն աջակցում են «Վրացական երազանք»-ին եւ նրա քաղաքականությանը, որը վերջերս ավելի ու ավելի է մեկուսացվել Արեւմուտքի կողմից:

Նորայր Միսկարյան

ԱԼԻՔ ՄԵԴԻԱ ՎՐԱՍՏԱՆ

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երեւանը բալանսավորված արտաքին քաղաքականություն է որդեգրել․ Փաշինյան
հաջորդը
Հայաստանը ցանկանում է Եվրամիությանը մոտ լինել, որովհետեւ ժողովրդավարություն է․ Փաշինյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն