• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մոսկվայում Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն դիտարկում են որպես Պուտինի եւ Թրամփի հավանական հանդիպման վայրեր

aliq 17:12 | 03.02.2025
aliq 17:12 | 03.02.2025

Մոսկվայում Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացիալ Էմիրությունները (ԱՄԷ) դիտարկում են որպես Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման վայրեր, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ռուսական երկու աղբյուրների։

Գործակալության աղբյուրների համաձայն՝ վերջին շաբաթներին ռուս բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են ինչպես Սաուդյան Արաբիա, այնպես էլ ԱՄԷ։ Աղբյուրներից մեկը միեւնույն ժամանակ նշել է, որ դեռեւս «որոշակի հակազդեցություն» կա այս գաղափարին, քանի որ ե՛ւ Սաուդյան Արաբիան, ե՛ւ ԱՄԷ-ն սերտ ռազմական եւ անվտանգության կապեր են պահպանում ԱՄՆ-ի հետ:

Reuters-ի աղբյուրները միեւնույն ժամանակ հայտնել են, որ Թուրքիան, որտեղ 2022 թվականի մարտին կայացել էին Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ առաջին բանակցությունները, այս փուլում բացառվել է որպես հանդիպման հնարավոր վայր։

Գործակալությունն ընդգծում է, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը այլ երկրների ղեկավարներից առաջինն էր, որին Թրամփը զանգահարել էր պաշտոնը ստանձնելուց հետո: Պուտինն էլ իր հերթին, 2023 թվականին այցելելով Սաուդյան Արաբիա եւ ԱՄԷ, հայտարարել էր, որ երախտապարտ է Մուհամմեդ բեն Սալմանին ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ գերիների փոխանակման կազմակերպման հարցում օգնելու համար։

Երկու երկրների առաջնորդները՝ թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը եւ ԱՄԷ նախագահ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ-Նահյանը, չեզոքություն են պահպանել Ուկրաինայի պատերազմի ամբողջ ընթացքում՝ ձեռնպահ մնալով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին միանալուց, նշում է Reuters-ը։

ԱՄԷ-ն բազմիցս է հանդես եկել որպես միջնորդ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ գերիների փոխանակման գործընթացներում։ Երկու երկրների ղեկավարները կանոնավոր կապեր են պահպանել նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Ընդ որում, երկու երկրներից ոչ մեկը Միջազգային քրեական դատարանի անդամ չէ, որը Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։

Կրեմլը հրաժարվել է այս տեղեկությունը մեկնաբանելուց։ Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն նույնպես չեն պատասխանել մեկնաբանության վերաբերյալ հարցումներին:

Հիշեցնենք՝ հունվարին Թրամփը Սաուդյան Արաբիային եւ ՕՊԵԿ-ի երկրներին կոչ էր արել իջեցնել նավթի գները։ «Եթե գինը իջնի, ապա Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմն անմիջապես կդադարի»,- հայտարարել էր ԱՄՆ նախագահը։ Միեւնույն ժամանակ նա եւս մեկ անգամ հայտարարել էր, որ կցանկանար հնարավորինս շուտ հանդիպել նախագահ Պուտինի հետ՝ պատերազմին վերջ դնելու համար։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կատարը դեմ է Գազայից պաղեստինցիների տեղափոխման մասին Թրամփի առաջարկին
հաջորդը
ԵՄ երկրների ղեկավարները ոչ պաշտոնական հանդիպում են անցկացնում Բրյուսելում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն