• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռուբիոն ստանձնել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) տնօրենի գործառույթները

aliq 11:53 | 04.02.2025
aliq 11:53 | 04.02.2025
Սենատոր Մարկո Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ստանձնել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) տնօրենի գործառույթները՝ այսպիսով հաստատելով հումանիտար գործակալության փաստացի անցումը Պետդեպարտամենտի վերահսկողության ներքո։ Այդ մասին հայտնում է CNN-ը։ 

Երկուշաբթի օրենսդիրներին ուղղված նամակում Ռուբիոն նշել է, որ ադմինիստրատորի պաշտոնակատարի լիազորությունները փոխանցել է Փիթ Մարոկկոյին, որը ԱՄՆ ՄԶԳ-ում աշխատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին նախագահության շրջանում եւ կառույցի պաշտոնյաների կողմից մեղադրվել կազմակերպությունը դիտավորյալ կազմաքանդելու համար: 

CNN-ի հաղորդագրության համաձայն՝ Մարոկկոն, որը նաեւ աշխատում է որպես Պետքարտուղարության արտաքին աջակցության ղեկավար, գրեթե ամբողջ արտաքին օգնությունը սառեցնելու մասին հրամանագիր է մշակել:

Կոնգրեսի արտաքին հարաբերությունների եւ հատկացումների հարցերով հանձնաժողովների ղեկավարներին ուղղված նամակում Ռուբիոն նշել է, որ Մարոկկոյին լիազորել է «սկսել  ԱՄՆ ՄԶԳ-ի գործունեության վերանայման եւ հնարավոր վերակազմակերպման գործընթացը՝ նպատակ ունենալով ազգային շահերին համապատասխանեցնելու համար առավելագույնի հասցնելու արդյունավետությունը եւ գործողությունները»: 

Էլ-Սալվադորում էլ լրագրողների հետ զրույցի ժամանակ Ռուբիոն հայտարարել է, որ «ԱՄՆ ՄԶԳ գործառույթները» պետք է համապատասխանեն ԱՄՆ արտաքին քաղաքականությանը, եւ որ այն «բոլորովին անպատասխանատու գործակալություն է»:

«Կան բաներ, որոնք մենք անում ենք, արել ենք եւ անելու ենք ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով։ Խոսքն ինքնին ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացվող ծրագրերի ավարտի մասին չէ։ Կան բաներ, որոնք նա շատ լավ է անում, եւ կան բաներ, որոնց շուրջ մենք լուրջ հարցեր ունենք»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։ 

Ռուբիոյի այս հայտարարությունները հնչում են ԱՄՆ ՄԶԳ-ի դեմ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկի սկսած արշավից հետո։ Նախօրեին նա հայտարարել էր ԱՄՆ ՄԶԳ-ն փակելու գործընթաց սկսելու մասին, իսկ ավելի վաղ կառույցին մեղադրել կենսաբանական զենքի ստեղծմանը նպաստելու համար։ 

Մասկը նաեւ հայտարարել է, որ նման ձեւով հնարավոր կլինի կրճատել 1 տրիլիոն դոլլար ԱՄՆ դեֆիցիտը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կանադան ու Մեքսիկան պայմանավորվել են ԱՄՆ-ի հետ նոր մաքսատուրքերը 30 օրով հետաձգելու շուրջ
հաջորդը
Թրամփը հայտարարել է ԱՄՆ օգնության դիմաց Ուկրաինայից հազվագյուտ հողային մետաղներ ստանալու ցանկության մասին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն