• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թրամփը հայտարարել է ԱՄՆ օգնության դիմաց Ուկրաինայից հազվագյուտ հողային մետաղներ ստանալու ցանկության մասին

aliq 12:06 | 04.02.2025
aliq 12:06 | 04.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է համաձայնագիր կնքելու Ուկրաինայի իշխանությունների հետ, որով Կիեւը ամերիկյան օգնությունը կստանա  հազվագյուտ հողային մետաղների դիմաց։ Թրամփի խոսքերը մեջբերում են AFP-ն ու Reuters-ը։

Սպիտակ տանը լրագրողների հետ կայացած ասուլիսում ԱՄՆ նախագահը նշել է, որ Կիեւը «պատրաստ է» նման համաձայնագրի՝ հավելելով, որ այսպիսով ցանկանում է Ուկրաինայի հետ «հավասարակշռել» Վաշինգտոնի կողմից փոխանցված «գրեթե 300 միլիարդ դոլարի» աջակցությունը։ 

«Մենք Ուկրաինային ասում ենք, որ նրանք ունեն շատ արժեքավոր հազվագյուտ հողային մետաղներ։ Մենք ցանկանում ենք գործարք կնքել Ուկրաինայի հետ, որի համաձայն՝ նրանք կստանան այն, ինչ մենք տալիս ենք իրենց հազվագյուտ մետաղների դիմաց»,- ասել է Թրամփը։ 

Լրագրողների հետ զրույցում այլ մանրամասներ չհայտնելով՝ Թրամփը նաեւ հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման հարցում «մեծ առաջընթաց» է գրանցվել։ 

Financial Times-ը գրում է, որ Ուկրաինայի իշխանությունները իրենց «Հաղթանակի ծրագիրը» պատրաստելիս դրանում ներառել էին երկու կետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դոնալդ Թրամփը կարող էր դառնալ ԱՄՆ նախագահ։ Առաջին կետը ենթադրում էր, որ Ուկրաինան իր բնական ամենակարեւոր ռեսուրսները պետք է կիսեր արեւմտյան գործընկերների հետ, իսկ երկրորդը, որ ուկրաինացի զինվորականները պատերազմից հետո կարող էին փոխարինել Եվրոպայում տեղակայված ԱՄՆ որոշ զորատեսակների։

Դոնալդ Թրամփը փետրվարի 2-ին հայտարարել էր, որ իր վարչակազմը բանակցություններ ու հանդիպումներ է ծրագրել Ուկրաինայի, Ռուսաստանի եւ այլ կողմերի հետ՝ առանց հավելյալ մանրամասներ հայտնելու։

Reuters-ն էլ, նախօրեին հղում կատարելով աղբյուրներին, գրել էր, որ Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման հնարավոր վայր դիտարկում են Սաուդյան Արաբիան կամ Արաբական Միացյալ Էմիրությունները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուբիոն ստանձնել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) տնօրենի գործառույթները
հաջորդը
Եվրահանձնաժողովի նոր մարմինը կզբաղվի նաեւ Հայաստանին, Ադրբեջանին եւ Բելառուսին աջակցության հարցերով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն