• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իրանը միջուկային զենք ստեղծելու համար առավել կարճ ուղիներ է փնտրում․ The New York Times

aliq 14:25 | 04.02.2025
aliq 14:25 | 04.02.2025
Iran uranium enrichment

ԱՄՆ հետախուզական գնահատականները ցույց են տալիս, որ իրանցի ինժեներներն ուսումնասիրում են միջուկային զենք ստեղծելու ավելի արագ (թեեւ ավելի կոպիտ) մոտեցումները: Այդ մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով մի քանի ամերիկացի պաշտոնյաների։

Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ նոր հետախուզական տվյալները հավաքվել են ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի գլխավորած վարչակազմի վերջին ամիսներին, որոնք այնուհետեւ փոխանցվել են ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության թիմին:

Հետախուզական տվյալների համաձայն՝ իրանցի գիտնականները փնտրում են այնպիսի կարճ ուղի, որը նրանց թույլ կտա ոչ թե տարիների, այլ մի քանի ամիսների ընթացքում միջուկային վառելիքի աճող պաշարները վերածել աշխատունակ զենքի։ Բայց այս ամենը կարող է կյանքի կոչվել միայն այն դեպքում, եթե Թեհրանը որոշի «միջուկային մրցավազքի» մեջ մտնել:

Ինչպես նշում է The New York Times-ը, տարիներ շարունակ ԱՄՆ պաշտոնյաները հաշվարկել են, որ Իրանին 1-1.5 տարի կպահանջվի բարձր հարստացված (90 տոկոս եւ ավելի) ուրանը բարդ մարտագլխիկի վերածելու համար, որը կարող է տեղադրվել բալիստիկ հրթիռի վրա:

Պարբերականը նշում է նաեւ, որ մեծ հավանականությամբ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը եւ երկրի արտգործնախարարությունը կարող են  տեղյակ չլինել, թե ինչի վրա է աշխատում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ինչպես նաեւ տեղեկություններ չունենալ միջուկային զարգացումների մասին։

Թեհրանը ուրանի հարստացումը վերսկսել է, երբ 2018 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր առաջին պաշտոնավարման ընթացքում հայտարարեց 2015 թվականի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին: Ջո Բայդենի նախագահության ժամանակ Իրանի միջուկային ծրագիրը, ինչպես նշել է Axios պորտալը, «զգալի առաջընթաց է գրանցել»։

2023 թվականի դեկտեմբերի վերջին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտնել էր, որ Իրանը հարստացված ուրանի արտադրության մակարդակը հասցրել է մինչեւ 60%-ի (միջուկային զենքի արտադրության համար անհրաժեշտ է մինչեւ 90% եւ ավելի հարստացված ուրան):

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Տարածաշրջանում սահմանների փոփոխությունն ընդհանրապես ընդունելի չէ․ Փեզեշքիանը՝ Հաջիեւի հետ հանդիպմանը
հաջորդը
Քիշնեւը եւ Բրյուսելը համաձայնեցրել են Մոլդովան ամբողջությամբ ԵՄ էներգետիկ շուկային ինտեգրելու ռազմավարությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն