• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կղավելաշվիլին կարծում է, որ վրացիները օսերի ու աբխազների հետ կկարողանան բուժել պատերազմի վերքերը

aliq 17:54 | 04.02.2025
aliq 17:54 | 04.02.2025

Վրաստանի նախագահ Միխայիլ Կղավելաշվիլին կարծում է, որ վրացիները «կկարողանան բուժել պատերազմի վերքերը» աբխազների եւ օսերի հետ միասին։ Այդ մասին հայտարարել է «Վրացական երազանքի» պատգամավորների առջեւ ունեցած ելույթում։

Կղավելաշվիլիի խոսքերով՝ խաղաղության քաղաքականությանը, տնտեսական հաջողությանն ու բարգավաճմանը «այլընտրանք» չկա:

«Մեզնից յուրաքանչյուրը պետք է հստակ հասկանա, որ խաղաղության քաղաքականությունը, տնտեսական ձեռքբերումները եւ բարգավաճման բարձր մակարդակը այն հիմնական գործոններն են, որոնք մեզ հատկապես մոտեցնում են մեր աբխազ եւ օս եղբայրների ու քույրերի հետ։ Սա ճանապարհ է, որն այլընտրանք չունի։ Հավատում եմ, որ շուտով մենք կկարողանանք միասին բուժել պատերազմի վերքերը եւ միասին շարունակել մեր երջանիկ կյանքը միասնական, ուժեղ եւ բարգավաճ Վրաստանում»,- հայտարարել է Վրաստանի նախագահը։

Հիշեցնենք, որ նախկին ֆուտբոլիստ եւ «Ժողովրդի ուժ» կուսակցության հիմնադիր Կղավելաշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի վերջին՝ երկրում առաջին անուղղակի ընտրություններից հետո։ Նա այդ պաշտոնի միակ թեկնածուն էր, որին առաջադրել էր անձամբ միլիարդատեր եւ «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։ Խրհրդարանում դեկտեմբերի 14-ին նրա ընտրության համար կայացած քվեարկությանը ընդդիմությունը չէր մասնակցել։

Վրաստանի վեցերորդ նախագահի պաշտոնում Կղավելաշվիլիի լեգիտիմությունը չեն  ճանաչում հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմադիր կուսակցությունները եւ հասարակական կազմակերպությունները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Չինաստանը ի պատասխան բարձր մաքսատուրքեր է սահմանում ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների համար
հաջորդը
Բուդապեշտից Լիսաբոն. Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման բանակցությունները 1994-1996 թթ.

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն