• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

«Արբատ» գումարտակի հիմնադիրի սպանությունը հավանաբար կատարել է ազգությամբ հայ մահապարտ ահաբեկիչը

aliq 17:41 | 04.02.2025
aliq 17:41 | 04.02.2025

Մոսկվայի «Алые паруса» բնակելի համալիրում պայթյունը, որի հետեւանքով զոհվել է «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը, հավանաբար իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։ Այդ մասին հայտնում են РИА Новости-ն, TACC-ը եւ «Интерфакс»-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Հետաքննությունը հանցագործության առաջնահերթ վարկած է համարում ազդեցության ոլորտների վերաբաշխումը, «Интерфакс»-ին հայտնել է աղբյուրը։ «Ըստ նախնական տեղեկությունների՝ նա [մահապարտ-ահաբեկիչը] գործի է դրել իր հետ բերած պայթուցիկ սարքը։ Ստուգվում է այն վարկածը, որ նա եղել է ազգությամբ հայ»,- ասել լրատվականի զրուցակիցը։

Միաժամանակ հետաքննությունը, ինչպես գրում է լրատվականը, չի բացառում պայթյունի կազմակերպման մեջ ուկրաինական հատուկ ծառայությունների մասնակցությունը։ Գործակալության աղբյուրը հայտնել է, որ դրա հաստատման դեպքում քրեական գործը կվերաորակվի մեկ այլ հոդվածով։

Shot տելեգրամյան ալիքը գրում է, որ մահապարտ-ահաբեկիչը, որը մոտավորապես 45 տարեկան տղամարդ է եղել, պայթուցիկ սարքն ամրացրել է իր մարմնին եւ այն գործի է դրել, երբ Սարգսյանը դուրս է եկել վերելակից։

«Коммерсантъ»-ի աղբյուրը հայտնել է, որ հետաքննչական փորձագետների նախնական եզրակացության համաձայն՝ պայթել է ոչ թե ինքնաշեն սարք, այլ «MON-50» հակահետեւակային բեկորային ական։ Քննությամբ պարզվել է, որ պայթյունն իրականացնողը ազգությամբ հայ է, որին նախկինում քրեական մեղադրանք է առաջադրվել, գրում է «Коммерсантъ»-ը։

Նշենք, որ Մոսկվայի «Алые паруса» բնակելի համալիրում պայթյունը տեղի էր ունեցել փետրվարի 3-ին։ Պայթյունի հետեւանքով զոհվել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար եւ «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել հանցագործության նախապատրաստման եւ հանցագործության փորձի, սպանության, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի ապօրինի շրջանառության հոդվածներով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուսաստանին մեղադրելու փոխարեն պետք է հասկանանք մե՛ր շահը
հաջորդը
Չինաստանը ի պատասխան բարձր մաքսատուրքեր է սահմանում ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն