• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱՄՆ-ը կվերցնի Գազան, կվերակառուցի այն, իսկ տեղի բնակչությունը պետք է հեռանա․ Թրամփ

aliq 11:35 | 05.02.2025
aliq 11:35 | 05.02.2025
Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է վերահսկողության տակ վերցնել պատերազմից ավերված Գազայի հատվածը, երբ տեղի պաղեստինցի բնակչությունը վերաբնակեցվի այլ երկրներում: Այդ մասին նա հայտարարել է նախօրեին Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ կայացած հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում։ 

Ավելի վաղ Օվալաձեւ գրասենյակում լրագրողների հետ ճեպազրույցում Թրամփը առաջարկել էր պատերազմից տուժած Գազայի հատվածից պաղեստինցի բնակչությանը տեղափոխել հարեւան երկրներ։ 

Թրամփը կրկնել է Հորդանանին, Եգիպտոսին եւ արաբական այլ երկրներին ուղղված իր կոչը՝ նշելով, որ պաղեստինցիներն այլընտրանք չունեն՝ բացի Գազան լքելուց, որը Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ 15 ամիս տեւած պատերազմից հետո վերակառուցման կարիք ունի։ 

«ԱՄՆ-ը կվերցնի Գազան, եւ մենք կզբաղվենք դրանով։ Մենք կվերահսկենք այն եւ պատասխանատու կլինենք բոլոր վտանգավոր, չպայթած ականների ու այլ զինամթերքի համար, կմաքրենք տեղանքը, կազատվենք ավերված շինություններից, կնպաստենք տնտեսական զարգացմանը, որը թույլ կտա անթիվ աշխատատեղեր եւ տներ ստեղծել այնտեղ ապրող մարդկանց համար»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ նշելով, որ հատվածի բնակչությունը կարող է կազմված լինել տարբեր ազգություններից։ 

CNN-ը գրում է, որ Գազայի բնակիչներին ընդմիշտ վերաբնակեցնելու Թրամփի առաջարկը հավասարազոր է սադրիչ դիրքորոշման, որը նրան կմերձեցնի Իսրայելի ամենապահպանողական քաղաքական գործիչների հետ, բայց ընդհանուր առմամբ դժգոհություն կառաջացնի Իսրայելի հարեւանների մեջ։ Արաբական երկրները բազմիցս են հայտարարել, որ չեն ցանկանում նոր պաղեստինցի փախստականների ընդունել հատվածից։ 

Նեթանյահուի հետ հանդիպմանը Թրամփը պաղեստինցիների վերաբնակեցման այդ հարցը որակեց որպես մարդասիրական խնդիր՝ ասելով, որ անհնար է հավատալ, որ որեւէ մեկը կցանկանա մնալ պատերազմից տուժած տարածքում:

«Ինչո՞ւ վերադառնան: Այդ վայրը դժոխք էր»,- ասել է Թրամփը՝ անտեսելով լրագրողին, որը բացականչել է. «Որովհետեւ դա նրանց տունն է»:

ԱՄՆ նախագահը առաջարկել է Գազայի փոխարեն պաղեստինցիներին տալ «լավ, թարմ, գեղեցիկ հողատարածք»՝ ապրելու համար։ 

«Չեմ կարծում, որ մարդիկ պետք է վերադառնան Գազա: Կարծում եմ՝ Գազան նրանց համար այնքան էլ հաջողված չէր։ Գազան  մարդկանց ապրելու վայր չէ, եւ միակ պատճառը, որ մարդիկ ցանկանում են վերադառնալ այնտեղ, իմ խորին համոզմամբ, այլընտրանք չունենալն է»,- հայտարարել է Թրամփը։

Ընդգծենք, որ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն երկրի առաջին ղեկավարն էր, որ հունվարի 20-ին Թրամփի երդմնակալությունից հետո այցելել է Սպիտակ տուն։ 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Զելենսկին հայտարարել է Պուտինի հետ բանակցելու պատրաստակամության մասին
հաջորդը
Հրապարակվել է «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման վերաբերյալ նախնական զեկույցը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն