• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հրապարակվել է «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման վերաբերյալ նախնական զեկույցը

aliq 11:40 | 05.02.2025
aliq 11:40 | 05.02.2025

Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը հրապարակել է Ակտաուի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռի կործանման վերաբերյալ նախնական զեկույցը։ 

«Պահպանված բեկորների նախնական զննությամբ հայտնաբերվել են տարբեր չափերի եւ ձեւերի բազմաթիվ միջանցիկ եւ ոչ միջանցիկ վնասվածքներ պոչային մասի արտաքին թաղանթի, կայունացուցիչի եւ բարձրացնող ու ուղղորդող ղեկի հատվածում»,- ասվում է զեկույցի տեքստում:

Զեկույցում հստակ չի նշվում, թե ինչից է վնասվել ինքնաթիռը, կամ ով է պատասխանատու ինքնաթիռի կործանման համար։ Միեւնույն ժամանակ փաստաթղթի հեղինակները ընդգծում են, որ համապատասխան ուսումնասիրություններ եւ փորձաքննություններ են անցկացվելու՝ պարզելու «օտար օբյեկտների» պատճառած վնասի բնույթն ու ծագումը։ Դրանում նաեւ նշվում է, որ փորձագետներն աշխատում են ինքնաթիռի սեւ արկղերը վերծանելու ուղղությամբ։ 

Ըստ 53-էջանոց փաստաթղթի՝ ինքնաթիռին երկու հարված է հասցվել, որոնք միմյանց հետեւել են վայրկյանային տարբերությամբ՝ առավոտյան  5:13-ի սահմաններում, ինչի հետեւանքով անջատվել է օդանավի ինքնակառավարման համակարգը։ Այդ պահին ինքնաթիռը գտնվել է Գրոզնիի երկնքում եւ պատրաստվում էր վայրէջք կատարելու, սակայն ավիադիսպետչերներից թույլտվություն չի ստացել։ 

Ավիադիսպետչերների հետ խոսակցությունների ժամանակ օդաչուները հայտարարել են, որ ինքնաթիռի հետ թռչուններ են բախվել, իսկ սրահում պայթել է  թթվածնի բաքը։

Հիշեցնենք՝ Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը վթարի էր ենթարկվել դեկտեմբերի 25-ի առավոտյան Ակտաուի մոտակայքում։ Ինքնաթիռում եղել է 67 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 5 անդամները։ Ավիավթարի հետեւանքով զոհվել է 38 մարդ։

Euronews-ն ու Reuters-ը, հղում կատարելով Ադրբեջանի կառավարության աղբյուրներին, գրում են, որ կործանման պատճառ է դարձել ռուսական հրթիռը: Ադրբեջանական կողմը կարծում է, որ հրթիռը արձակվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռի վրա Չեչնիայի մայրաքաղաքի երկնքում «անօդաչու թռչող սարքերի ակտիվության» ժամանակ։

Երեք օր անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ունեցած հեռախոսազրույցում ներողություն էր խնդրել «ռուսական օդային տարածքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի համար»։

Դեկտեմբերի 30-ին Ալիեւն էլ հայտարարեց, թե Ռուսաստանը «պետք է ընդունի իր մեղքը» ինքնաթիռի կործանման համար, իսկ մեղավորները պետք է պատժվեն եւ քրեական պատասխանատվության ենթարկվեն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ը կվերցնի Գազան, կվերակառուցի այն, իսկ տեղի բնակչությունը պետք է հեռանա․ Թրամփ
հաջորդը
Պատերազմի ընթացքում Ուկրաինան կորցրել է 45100 զինվորի․ Զելենսկի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն