• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պատերազմի ընթացքում Ուկրաինան կորցրել է 45100 զինվորի․ Զելենսկի

aliq 12:17 | 05.02.2025
aliq 12:17 | 05.02.2025
Լուսանկարը՝ The Washington Post-ի

Ռուսաստանի դեմ պատերազմի ընթացքում ուկրաինական կողմը կորցրել է մոտ 45100 ուկրաինացի զինվորի, իսկ վիրավորների թիվը հասնում է 390 հազարի։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիտանացի լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում։ 

Երկու ամիս առաջ Զելենսկին հայտնել էր 43 հազար զոհվածի եւ 370 հազար վիրավորի մասին։ Այդ ժամանակ Ուկրաինայի նախագահը նաեւ նշել է, որ ռուսական բանակի կորուստները հասնում էին գրեթե 200 հազար սպանվածի եւ 550 հազար վիրավորի։ 

Մորգանի հետ հարցազրույցի ժամանակ նա նոր թվեր է ներկայացրել՝ նշելով, որ ռուսական կողմը կորցրել է 300-350 հազար զինվորի, ունի մինչեւ 70 հազար անհետ կորած, իսկ վիրավորների առավելագույն թիվը հասնում է 700 հազարի։ 

UA Losses նախագիծը, հիմնվելով բաց աղբյուրների վրա, գրում է, որ 2022 թվականի փետրվարի 24-ից մինչ օրս սպանված ուկրաինացի զինվորների թիվը 63584 է: 

Ռուսական կողմն իր կորուստների մասին պաշտոնական տվյալներ չի ներկայացնում։ Լրագրողներն ու կամավորները բաց աղբյուրներից կարողացել են պարզել 91059 սպանված ռուս զինվորականների անունները։ 

Զելենսկին Մորգանին տված հարցազրույցում նաեւ խոստովանել է, որ Ուկրաինան ներկայում չի կարող վերադարձնել Ռուսաստանի  գրաված բոլոր տարածքները։ «Մենք ադեկվատ մարդիկ ենք եւ չենք կարող միլիոնավոր մարդկանց կորցնել հանուն արդյունքի, որը դեռ փաստ չէ, որ տեղի կունենա»,- նշել է Ուկրաինայի ղեկավարը՝ ընդգծելով, որ Կիեւը երբեք չի ճանաչի Մոսկվայի ինքնիշխանությունը Ղրիմի, Դոնբասի, Զապորոժիեի եւ Խերսոնի շրջանների նկատմամբ։

Նա նաեւ հայտարարել է, որ պատրաստ է Վլադիմիր Պուտինի հետ նստելու բանակցությունների սեղանի շուրջը, եթե դա խաղաղության հասնելու միակ ճանապարհն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հրապարակվել է «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման վերաբերյալ նախնական զեկույցը
հաջորդը
Սիրիան ձգտում է Թուրքիայի հետ հարաբերությունները վերածելու ռազմավարական գործընկերության․ Ալ-Շարաա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն