• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բաքուն պահանջել է դադարեցնել «Ռուսական տան» եւ USAID-ի գործունեությունները

aliq 16:17 | 06.02.2025
aliq 16:17 | 06.02.2025
Ադրբեջանի ԱԳՆ

«Ռոսսոտրուդնիչեստվոն» Ադրբեջանի իշխանություններից պաշտոնական ծանուցում է ստացել Բաքվում գտնվող «Ռուսական տան» (Русский дом) գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական Report գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Գործունեությունը դադարեցնելու մասին որոշում է կայացվել նաեւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության նկատմամբ (USAID), նշում է Report-ը եւ հավելում, որ սա դեռ որոշվել էր Դոնալդ Թրամփի երդմնակալությունից եւ նշյալ կառույցը լուծարելու մասին հայտարարություններից շատ առաջ։

«Ադրբեջանն ինքն է դարձել դոնոր եւ արտաքին օգնության կարիք չունի, հատկապես, եթե այն տրամադրվում է ոչ թափանցիկ սխեմաների հիման վրա եւ կազմակերպությունների միջոցով, որոնց կառուցվածքն ակնհայտորեն հետախուզական բնույթ ունի»,-ասել է գործակալության աղբյուրը։

«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը հաստատել է այս տեղեկությունները եւ նշել, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Բաքվում դադարեցնել «Ռուսական տան» գործունեությունը որպես իրավաբանական անձ գրանցված չլինելու պատճառով:

Պրիմակովը նաեւ նշել է, որ Ռուսաստանի արտգործնախարարությունը «աշխատում է իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»։ Նրա խոսքով՝ «Ռուսական տունը» ստիպված է եղել մեկուկես ամսվա ընթացքում ազատել իր վարձակալած տարածքը, քանի որ սեփականատերը հայտարարել է այն շտապ վաճառելու մտադրության մասին։

Նշենք, որ «Ռուսական տուն», որոնք ղեկավարում է «Ռոսսոտրուդնիչեստվոն», կա  աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ եվրոպական երկրների մեծ մասում: Այս կազմակերպությունները ներկայացնում են ԱՊՀ գործերով դաշնային գործակալության շահերը եւ արտերկրում ապրող ռուսների համար տարբեր միջոցառումներ կազմակերպելու եւ գործողություններ ծավալալեու հնրավորություն ստեղծում։ Այն նաեւ պատասխանատու է ռուսական մշակույթի, գիտության եւ կրթության խթանման համար։

Հունվարի վերջին BakuTV-ն պնդում էր, որ ռուսական հատուկ ծառայություններն աշխատում են Բաքվում ռուսական տան քողի տակ։ Սրանից կարճ ժամանակ անց Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաեւը կանչվել էր ՌԴ արտգործնախարարություն, որտեղ բողոքի նոտա էր ներկայացվել «անհիմն զրպարտության համար»։

«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը հայտարարել է իր գործարար համբավը պաշտպանելու համար դատական ​​հայց նախապատրաստելու մասին՝ նշելով, որ նման դատեր շահել են Գերմանիայում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մակրոնը Ալ-Շարաային հրավիրել է Ֆրանսիա
հաջորդը
Ռազմական գործողությունների ավարտից հետո Իսրայելը կարող է Գազան հանձնել ԱՄՆ-ին․ Թրամփ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն