• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Արամ Ա-ն Թրամփին ուղղված նամակում կոչ է արել նպաստել Բաքվում պահվող հայ գերիների ազատմանը

aliq 14:24 | 08.02.2025
aliq 14:24 | 08.02.2025

 Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով միջամտել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի համար։ 

«Ձեր նախընտրական հայտարարության մեջ դուք իրավացիորեն դատապարտել եք Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայ քրիստոնյաների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումները, ընդգծել բնիկ հայերի Արցախ վերադառնալու իրավունքը եւ կոչ եք արել վերականգնել խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ձեր ընտրվելուց հետո աշխարհը ակնկալում է, որ դուք կատարեք այս պարտավորությունները՝ հաստատելով ձեր դերը որպես համաշխարհային խաղաղություն հաստատող»,— ասվում է Արամ Ա Կաթողիկոսի նամակում։

Նամակում Արամ Առաջինը ԱՄՆ նոր վարչակազմին հորդորել է ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վրա՝ ադրբեջանական բանտերում ավելի քան մեկ տարի ապօրինաբար պահվող տասնյակ հայերին, այդ թվում Արցախի նախկին պաշտոնյաներին, ազատ արձակելու համար։ Նամակում ընդգծվել է, որ հայ գերիները Բաքվում այժմ ենթարկվում են դռնփակ դատավարությունների՝ մարդու իրավունքների կոպիտ խախտումներով։ 

«Պարոն Նախագահ, հայ ժողովուրդը բարձր կգնահատի, եթե դուք դիմեք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել այս բանտարկյալներին՝ միջազգային իրավունքով Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին համապատասխան։ Նման քայլը զգալիորեն կնպաստի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացին, կնպաստի բարի կամքի եւ կառուցողական միջավայրի ստեղծմանը, որը նպաստում է հայերի Արցախ վերադարձին, կխթանի փոխըմբռնումը ողջ տարածաշրջանում եւ կապահովի ձեր խաղաղարար առաքելության հստակ արտահայտությունը»,-ասվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի նամակում։ 

Հիշեցնենք՝ նախորդ տարի՝ նոյեմբերի 3-ին, երբ ԱՄՆ նախագահական ընտրություններին մնացել էր երկու օր, հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց էր ունեցել Արամ Ա Կաթողիկոսի հետ։ Այդ ընթացքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նշել էր, որ ԱՄՆ նոր կազմավորվող կառավարությունից ակնկալում է արցախահայերի վերադարձի իրավունքի ապահովման  հարցում աջակցության ցուցաբերում, ինչպես նաեւ ամերիկահայ համայնքը ներկայացնող անձի կառավարության կազմի մեջ ներգրավում։ 

Ավելի վաղ հոկտեմբերի 24-ին Truth social սոցցանցի իր էջում Դոնալդ Թրամփը գրել էր, որ այդ ժամանակ իր մրցակից եւ ԱՄՆ նախկին փոխնախագահ դեմոկրատ Քամալա Հարիսը ոչինչ չի արել, երբ «120,000 հայ քրիստոնյաներ սարսափելի հալածանքների են ենթարկվել եւ բռնի տեղահանվել Արցախից»:

Նույն գրառման մեջ Թրամփը նաեւ խոստանում էր նախագահ դառնալու դեպքում վերականգնել խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ժողովրդական «կուռքից» մինչեւ գանգը մրճահարված կիսանդրի մի քայլ է
հաջորդը
Սահմանին կայացել է ՀՀ եւ Ադրբեջանի գերիների հարցերով հանձնաժողովների հանդիպումը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն