• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ադրբեջանի վրա հարձակվելու Հայաստանի մտադրության մասին թեզերը մտացածին են. Փաշինյան

aliq 11:53 | 10.02.2025
aliq 11:53 | 10.02.2025

Ըստ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ադրբեջանական քարոզչությունը փորձում է առաջ քաշել այնպիսի մի թեզ, թե Հայաստանը սպառազինվելով պատրաստվում է հարձակվելու Ադրբեջանի վրա, հետեւաբար ավելի լավ կլինի, որ Բաքուն դիմի հարձակման եւ կանխարգելիչ միջոցառում ձեռնարկի։ Այդ մասին վարչապետը նշում է «Արմենպրես» գործակալության համար գրած հոդվածում։ 

Փաշինյանը գտնում է, որ քարոզչական այս թեզերի ծագումնաբանության երկու տարբերակ կա. «Կա՛մ Ադրբեջանը իրոք մտածում է, թե Հայաստանն իր վրա հարձակվելու մտադրություն ունի, կա՛մ ինքը հարձակվելու մտադրություն ունի եւ փորձում է դա իրագործելու հիմքեր ձեւավորել: Երկու դեպքում էլ բազային դրույթը Ադրբեջանի վրա հարձակվելու Հայաստանի մտադրության մասին Ադրբեջանի պնդումն է»:  

Արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է հարձակվելու Ադրբեջանի վրա

Հիշեցնելով, որ Երեւանը հավատարիմ է 2022 թվականի Պրահայի պայմանավորվաությանը, որի համաձայն՝ Հայաստանն ու Ադրբեջանը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Փաշինյանը կրկին բացատրում է, որ սա վերաբերում է ԽՍՀՄ շրջանում երկրների միջեւ ձեւավորված սահմաններին եւ տարածքին։

«Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Ադրբեջանական ԽՍՀ տարածքով, իսկ Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Հայկական ԽՍՀ տարածքով»,- գրում է վարչապետը։ 

Փաշինյանը նշում է, որ վերոհիշյալ թեզը երկու պետություններում էլ արդեն դե յուրե ուժ է ստացել, քանի որ սահմանների սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը վավերացվել է թե՛ Բաքվում եւ թե՛ Երեւանում։ 

Վարչապետը հիշեցնում է․ այս փաստի հաշվառումով է, որ մի քանի անգամ արդեն հայտարարել է, որ նույնիսկ Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող ավելի քան 200 քառակուսի կիլոմետր կազմող շրջանները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր Երեւանը չի դնում,  քանի որ վերը նշված կանոնակարգը արդեն իսկ «սկզբունքորեն լուծել է այդ հարցը, եւ սահմանազատման գործընթացում այն գործնականորեն լուծելու իրական եւ առարկայական հնարավորություն կա»։

«Այս համատեքստում հարկ եմ համարում ընդգծել, որ Հայաստանի բանակի 33-րդ տարեդարձի առիթով հայտարարել եմ, որ մեր բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս չպետք է կիրառվի (սա, իհարկե, չի առնչվում միջազգային խաղաղապահ ուժերի կազմում ՀՀ խաղաղապահ զորախմբերի մասնակցությանը),- գրում է Փաշինյանը եւ հաջորդիվ ընդգծում:- Հետեւաբար Ադրբեջանի վրա հարձակվելու Հայաստանի մտադրության մասին թեզերը պարզապես մտացածին են»: 

Արդյո՞ք սպառազինվում է Հայաստանը

Փաշինյանն ընդգծում է, որ Հայաստանն իր բանակը բարեփոխում է վերը բերված սկզբունքի շրջանակում, այսինքն՝ իր միջազգայնորեն, այդ թվում Ադրբեջանի կողմից ճանաչված տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանելու համար: «Սա, ընդ որում, ցանկացած երկրի միջազգայնորեն ճանաչված իրավունքն է, որը վիճարկելն իսկ միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է»,- ընդգծում է վարչապետը: 

Հարցադրում կատարելով, թե արդյոք բանակային բարեփոխումները կապ ունեն Ադրբեջանի հետ՝ Փաշինյանը նշում է՝ ե՛ւ այո, ե՛ւ ոչ։ 

Վարչապետի խոսքերով՝ բանակային բարեփոխումները Ադրբեջանի հետ կապ չունեն, քանի որ Հայաստանը հարեւան երկրի դեմ ոչ մի ռազմական գործողության ծրագիր, մտադրություն կամ նպատակ չունի:  Իսկ ունեցած կապն էլ բխում է այն հանգամանքից, որ Հայաստանի անվտանգության դեմ սպառնալիքներ գեներացվում են հենց Ադրբեջանում: 

Որպես օրինակ Փաշինյանը նշում է, որ ի հեճուկս Պրահայի պայմանավորվածության՝ Ադրբեջանի բարձրագույն օղակներից հնչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ առնող հայտարարություններ: 

«Այդ հայտարարություններն առավել ամբողջական  ձեւակերպված են, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջան» խոսույթում, որը հովանավորվում է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից, եւ համանուն կազմակերպության հիմնարար փաստաթղթերում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 60 տոկոսը անվանվում է «ներկայում Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքներ» կամ «ներկայում Հայաստանի Հանրապետություն կոչվող քաղաքական եւ իրավական միավորի կողմից վերահսկվող տարածք»,- գրում է Փաշինյանը: 

Նա նշում է, որ եթե այս ամենը «համադրենք Բաքվում ընթացող թատերականացված դատավարության, Ադրբեջանի կողմից միլիարդների հասնող սպառազինությունների ձեռքբերման եւ պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանության հետ», ապա հասկանալի կդառնա, որ Հայաստանի անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ: 

Լուծումներ

Որպես նշյալ խնդիրների լուծում վարչապետը տեսնում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը, որը երկու երկրների առաջ ընդմիշտ կփակի «միմյանց նկատմամբ երբեւէ տարածքային պահանջներ ներկայացնելու՝ առանց այն էլ Պրահայում փակված դուռը»: Փաշինյանը նաեւ գտնում է, որ Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասը բավարար չափով ծանրակշիռ եւ հասունացած է ստորագրելու համար՝ չնայած չհամաձայնեցված երկու հոդվածներին, որոնց համար էլ Երեւանը հստակ առաջարկություններ է ուղղել Բաքվին եւ սպասում է պատասխանին։ 

Երեւանը սպասում է նաեւ սպառազինությունների փոխադարձ վերահսկման եւ սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմներ ստեղծելու մասին առաջարկի վերաբերյալ Ադրբեջանի դրական արձագանքին: 

«Ավելին՝ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին գրավոր առաջարկ է ներկայացրել Հայաստանի տարածքով Ադրբեջանից Ադրբեջան եւ միջազգային, Ադրբեջանի տարածքով Հայաստանից Հայաստան եւ միջազգային երկաթուղային փոխադրումներ իրականացնելու մասին եւ սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»,- գրում է վարչապետը: 

Նշելով, որ սահմանային հարցերով երկրների փոխվարչապետների պատվիրակությունները կառուցողական աշխատանք են տանում, իսկ վերջերս էլ միջպետական սահմանին կայացել էր գերիների եւ անհետ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը՝ Փաշինյանը գրում է․ «Այս ամենը նշանակում է, որ տարածաշրջանում էսկալացիայի համար ոչ մի նախադրյալ չկա,  ավելին՝ խաղաղության համար բոլոր նախադրյալները ստեղծված են»: 

«Հարկավոր է հրաժարվել բեմականացված գործողություններից եւ էսկալացիաների բեմականացման քաղաքականությունից եւ հաստատել ինստիտուցիոնալ խաղաղություն: Հայաստանը ոչ միայն պատրաստ է սրան, այլեւ չի հրաժարվելու այս ճանապարհից»,- ասված է Հայաստանի վարչապետի հոդվածի եզրափակիչ հատվածում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ պաշտոնյաները հաջորդ շաբաթ կուղեւորվեն Եվրոպա՝ ուկրաինական պատերազմի շուրջ բանակցելու համար․ Ուոլց
հաջորդը
Մասկը կոչ է անում փակել «Ազատություն» ռադիոկայանը եւ «Ամերիկայի ձայնը»

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն