• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մասկը կոչ է անում փակել «Ազատություն» ռադիոկայանը եւ «Ամերիկայի ձայնը»

aliq 13:13 | 10.02.2025
aliq 13:13 | 10.02.2025

ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը առաջարկել է փակել «Ազատություն» ռադիոկայանը (Radio Free Europe/Radio Liberty) եւ «Ամերիկայի ձայնը» (Voice of America), որոնք ֆինանսավորվում են Միացյալ Նահանգների կառավարության կողմից։ 

Մասկը պատասխանել է Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Ռիչարդ Գրենելի հայտարարությանը, որն ասել էր, թե ամերիկացի հարկատուները ստիպված են ֆինանսավորել այնպիսի լրատվամիջոցների, արտեղ աշխատում են «ծայրահեղ ձախ ակտիվիստներ»:

«Այո՛, փակեք դրանք: 

1․ Եվրոպան այժմ ազատ է (չհաշված  խեղդող բյուրոկրատիան):

2. Նրանց այլեւս ոչ ոք չի լսում։

3․ Սրանք պարզապես խելագար արմատական ​​ձախեր են, որոնք խոսում են իրենք իրենց հետ՝ վառելով տարեկան 1 միլիարդ դոլար ամերիկյան հարկատուների փողերը»,- գրել է Մասկը X-ի իր էջում:

«Ամերիկայի ձայնը» ստեղծվել է 1942 թվականին՝ որպես նացիստական ​​քարոզչության հակակշիռ։ Նախնական շրջանում ռադիոկայանը հեռարձակումները վարել է գերմաներեն, հետագայում ներառելով նաեւ անգլերեն, ֆրանսերեն եւ իտալերեն թողարկումներ։ Ներկայում «Ամերիկայի ձայնը» հեռարձակվում է շուրջ 45 լեզուներով։ Ավելի քան 70 տարի է, ինչ գործում է նաեւ «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը։ 

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանն էլ կազմավորվել է «Սառը պատերազմի» տարիներին՝ 1976 թվականին, միավորելով հակակոմունիստական քարոզչության նպատակով դեռեւս 1949-ից հիմնադրված «Ազատ Եվրոպա ռադիոկայանը» (Radio Free Europe) եւ 1953 թվականին նույն նպատակներով հիմնադրված «Ազատություն ռադիոկայանը» (Radio Liberty)։ Նշյալ ռադիոկայանների հայերեն հեռարձակումները իրականացվել են դեռեւս 1953 թվականից։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանի վրա հարձակվելու Հայաստանի մտադրության մասին թեզերը մտացածին են. Փաշինյան
հաջորդը
Թրամփը 25% մաքսատուրք է սահմանում ԱՄՆ ներկրվող պողպատի եւ ալյումինի համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն