• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ-ն դեմ է Արեւմուտքի միջնորդությամբ Երեւանի եւ Բաքվի միջեւ հապճեպ փաստաթղթերի ստորագրմանը․ Գալուզին

aliq 16:13 | 10.02.2025
aliq 16:13 | 10.02.2025
Միխայիլ Գալուզին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «եզակի ներդրում» ունի Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ։ Այդ մասին ռուսական «Известия» գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նա իր նշած «ներդրման» համար կատարած առաջին քայլ է անվանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարությունը՝ դա բնութագրելով «մի փաստաթուղթ, որը պարունակում էր Ռուսաստանի աջակցությամբ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ»։

«Մենք կողմնակից ենք, որ մեր դաշնակից երկրները՝ Հայաստանն ու Ադրբեջանը, մշակեն խաղաղության պայմանագիր, որը ճանապարհ կբացի եւ կնշանակի հարաբերությունների կայուն երկարաժամկետ կարգավորում։ Բնականաբար, մենք միշտ պատրաստ ենք նպաստելու առաջընթացին եւ դեմ ենք հապճեպորեն ինչ-որ փաստաթղթեր ստորագրելուն, ինչպես պնդում է Արեւմուտքը, որն իսկապես ցանկանում է Հայաստանին եւ Ադրբեջանին շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքելու մղել արեւմտյան ինչ-որ հարթակում»,- ասել է Գալուզինը։

Ըստ ՌԴ փոխարտգործնախարարի` «նման հապճեպ, չմտածված եւ ամբողջությամբ չստուգված որոշումները» կարող են չհանգեցնել երկարաժամկետ խաղաղության, այլ ընդհակառակը, կարող են ապագայի համար «առճակատման որոշակի սերմեր ցանել», ինչը, Մոսկվան, իր պնդմամբ, անցանկալի է համարում թե՛ Հայաստանի ու Ադրբեջանի եւ թե՛ Հարավային Կովկասի ու Ռուսաստանի համար։

Անդրադառնալով հաղորդակցությունների ապաշրջափակման եւ տնտեսական կապերի վերականգնման համար Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը` նա նշել է, որ այն աժմ ընդհատված է եւ գտնվում է սառեցված վիճակում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Փաշինյանն ուղեւորվել է Ֆրանսիա․ հանդիպում կլինի Մակրոնի հետ
հաջորդը
Պատերազմի ավարտից հետո Գազայի բնակչության իրենց տներ վերադարձը սխալ կլինի․ Թրամփ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն