• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱՄՆ-ը նպատակադրվել է Իրանին կապիտուլյացիայի ենթարկել նոր գործարք կնքելու ճանապարհով. Արաղչի

aliq 16:58 | 10.02.2025
aliq 16:58 | 10.02.2025
Iran's Deputy FM Abbas Araghchi

ԱՄՆ-ը նպատակադրվել է Իրանին կապիտուլյացիայի ենթարկել նոր գործարք կնքելու ճանապարհով: Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«ԱՄՆ նախագահը վերադարձել է Իրանի ժողովրդի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությանը։ Ամենահետաքրքիրն այն է, որ Իրանի վրա աննախադեպ ճնշում գործադրելու հրամանագրի ստորագրմանը զուգահեռ նա հայտարարություններ է արել բանակցությունների պատրաստակամության մասին, քանի որ նրա նպատակը մեզ մոլորեցնելն է։ Ինչո՞ւ պետք է ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարենք ճնշման տակ։ Արդյո՞ք սրա մեջ տրամաբանություն կա: Ո՞ր խելամիտ մարդը կհամաձայնի ճնշումների ու սպառնալիքների տակ մտնել բանակցային գործընթացի մեջ։ Իրանը երբեք չի հանձնվի»,-հայտարարել է Արաղչին՝ ելույթ ունենալով Թեհրանում Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը։

Փետրվարի 4-ին Թրամփը հրամանագիր ստորագրեց Իրանի վրա ԱՄՆ-ից գործադրվող առավելագույն ճնշումը վերականգնելու վերաբերյալ։ Փաստաթղթի համաձայն՝ Վաշինգտոնը պետք է կրկնապատկի նաեւ իրանական նավթի արդյունահանումը կրճատելուն ուղղված ջանքերը։

Նույն օրը Թրամփը սոցցանցերում հայտարարեց, որ կցանկանար Իրանի հետ կնքել «միջուկային խաղաղության պայմանագիր», որի իրագործումը պետք է վերահսկեին այն ստորագրող կողմերը՝ Թեհրանն ու Վաշինգտոնը։

Փետրվարի 4-ին Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել էր, որ Իրանը չպետք է բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնը արդեն մեկ անգամ խաբել է Թեհրանին եւ դուրս եկել 2015 թվականին իրանական կողմի մեծ զիջումների արդյունքում ստորագրված միջուկային գործարքից։

Oրերս The New York Times-ն էր գրել, որ ամերիկյան հետախուզության տվյալներով՝ իրանցի գիտնականները ուսումնասիրում են միջուկային զենք ստանալու կարճ ուղիները, ինչը նման զենք ունենալու համար Թեհրանից կպահանջի ոչ թե տարիներ, այլ ամիսներ։

Թեհրանը ուրանի հարստացումը վերսկսել է, երբ 2018 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր առաջին պաշտոնավարման ընթացքում հայտարարեց 2015 թվականի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին: Ջո Բայդենի նախագահության ժամանակ Իրանի միջուկային ծրագիրը, ինչպես նշել է Axios պորտալը, «զգալի առաջընթաց է գրանցել»։

2023 թվականի դեկտեմբերի վերջին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտնել էր, որ Իրանը հարստացված ուրանի արտադրության մակարդակը հասցրել է մինչեւ 60%-ի (միջուկային զենքի արտադրության համար անհրաժեշտ է մինչեւ 90% եւ ավելի հարստացված ուրան):

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պատերազմի ավարտից հետո Գազայի բնակչության իրենց տներ վերադարձը սխալ կլինի․ Թրամփ
հաջորդը
Առանց հստակ խոստումների ԵՄ-ն Երեւանից քաղաքական հավատարմություն է պահանջում․ Գալուզին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն