• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Եգիպտոսի ԱԳ նախարարը մերժել է Գազայի վերաբերյալ Թրամփի ծրագիրը

aliq 11:29 | 11.02.2025
aliq 11:29 | 11.02.2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոի եւ Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթիի հանդիպումը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթին երկուշաբթի Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Գազայի հատվածի կառավարմանը եւ անվտանգությանը առնչվող հարցերը: Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսի գրավոր հայտարարության մեջ։

Դրանում նշվում է, որ Ռուբիոն «կրկնել է Գազայում հետկոնֆլիկտային կառավարման եւ անվտանգության ծրագրերի իրականացման համար սերտ համագործակցության կարեւորությունը» եւ ընդգծել, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը «այլեւս չի կարող կառավարել Գազայի հատվածը կամ սպառնալ Իսրայելին»։

Եգիպտոսի ԱԳ նախարարության փոխանցմամբ էլ նախարար Բադր Աբդել Աթին ամերիկացի գործընկերոջ հետ հանդիպմանը նշել է, որ Մերձավոր Արեւելքում խաղաղության հնարավոր է հասնել, սակայն այն պետք է լինի այնպիսի պայմաններով, որոնք կապահովեն պաղեստինցիների հիմնարար իրավունքները, հատկապես սեփական պետություն ստեղծելու նրանց իրավունքը: 

«Եգիպտոսը ձգտում է համակարգելու իր ջանքերը ամերիկյան վարչակազմի հետ։ Համատեղ ջանքերով մենք կարող ենք հասնել արդար խաղաղության տարածաշրջանում, որը կներառի հարգանք պաղեստինցիների իրավունքների, հատկապես նրանց հողի եւ սեփական անկախ պետություն ստեղծելու իրավունքի նկատմամբ»,- հայտարարել է Աթին։ 

Եգիպտոսի արտգործնախարարը ԱՄՆ պետքարտուղարի հետ զրույցում նաեւ նշել է, որ անհրաժեշտ է համարում «որքան հնարավոր է շուտ վերականգնել Գազայի հատվածը»՝ ընդգծելով, որ այդ ընթացքում պաղեստինցիները պետք է մնան այնտեղ։ Ըստ եգիպտացի նախարարի՝ Գազայի բնակիչներին վերաբնակեցնելու գաղափարը մերժվում է ոչ միայն հենց պաղեստինցիների, այլ նաեւ «բոլոր արաբական եւ իսլամական երկրների, ինչպես նաեւ համաշխարհային հանրության կողմից»։ 

«Կարեւոր է գտնել քաղաքական ճանապարհ՝ միջազգային իրավունքին համապատասխան Իսրայել-Պաղեստին հակամարտությունը վերջնականապես լուծելու համար։ Վերջիններս, իրենց հերթին, նախատեսում են Պաղեստին պետության ստեղծումը 1967 թվականի սահմաններով եւ Արեւելյան Երուսաղեմում մայրաքաղաքով, այս կերպ մենք կկարողանանք կայունացնել տարածաշրջանային իրավիճակը»,- հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարարը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնը կարող է դադարեցնել Եգիպտոսին եւ Հորդանանին տրամադրվող օգնությունը, եթե այդ արաբական երկրները հրաժարվեն ընդունելուց Գազայի բնակիչներին։ 

Փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել էր, որ հնարավոր է համարում Իսրայելի ռազմական գործողության հետեւանքով իրենց տները կորցրած Գազայի բնակիչներին վերաբնակեցնել հարեւան արաբական երկրներում՝ Եգիպտոսում եւ Հորդանանում։ Ըստ նրա՝ խոսքը շուրջ 1,5 միլիոն մարդու մասին է։

Հաջորդ օրը Հորդանանի արտաքին գործերի եւ արտագաղթի հարցերով նախարար Այման Հուսեյն Աբդուլլահ աս-Սաֆադին հայտարարել էր, որ Ամմանը դեմ է պաղեստինցիների բռնի տեղահանմանը եւ նման քայլերի դեպքում դա կհամարի պատերազմի հայտարարում: Եգիպտոսի արտգործնախարարությունն էլ անընդունելի է համարել պաղեստինցի ժողովրդի, այդ թվում՝ հողի իրավունքի խախտումը։

ԱՄՆ նախագահի առաջարկները քննադատության արժանացան նաեւ արաբական մյուս երկրների, Իրանի եւ Թուրքիայի կողմից։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի ԶՈՒ ԳՇ պետի հետ
հաջորդը
Բաքուն արձագանքել է վարչապետ Փաշինյանի հոդվածին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն