• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բաքուն արձագանքել է վարչապետ Փաշինյանի հոդվածին

aliq 12:29 | 11.02.2025
aliq 12:29 | 11.02.2025
Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտգործնախարարությունը «իրականության խեղաթյուրում եւ միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու փորձ» է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին «Արմենպրեսի» համար գրած հոդվածում ներկայացրած ձեւակերպումները։ 

Բաքուն պնդում է, որ Հայաստանի կողմից հարձակողական սպառազինությունների ձեռքբերումը Սահմանադրության մեջ  առկա տարածքային պահանջների եւ, այսպես կոչված, «ռեւանշիզմի» դրսեւորումների առկայության պայմաններում սպառնալիքներ է ստեղծում Ադրբեջանի նկատմամբ։ 

Հիշեցնենք, որ հոդվածում վարչապետը ընդգծել էր, որ ադրբեջանական քարոզչությունը փորձում է առաջ քաշել այնպիսի մի թեզ, թե Հայաստանը սպառազինվելով պատրաստվում է հարձակվելու Ադրբեջանի վրա, հետեւաբար ավելի լավ կլինի, որ Բաքուն դիմի հարձակման եւ կանխարգելիչ միջոցառում ձեռնարկի։ 

Փաշինյանն ընդգծել էր, որ քարոզչական այս թեզերի ծագումնաբանության երկու տարբերակ կա. «Կա՛մ Ադրբեջանը իրոք մտածում է, թե Հայաստանն իր վրա հարձակվելու մտադրություն ունի, կա՛մ ինքը հարձակվելու մտադրություն ունի եւ փորձում է դա իրագործելու հիմքեր ձեւավորել: Երկու դեպքում էլ բազային դրույթը Ադրբեջանի վրա հարձակվելու Հայաստանի մտադրության մասին Ադրբեջանի պնդումն է»:  

Հոդվածի մեկ այլ հատվածում վարչապետը ընդգծում է, որ Ադրբեջանի բարձրագույն օղակներից շարունակում են հնչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող այնպիսի հայտարարություններ: 

«Այդ հայտարարություններն առավել ամբողջական  ձեւակերպված են, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջան» խոսույթում, որը հովանավորվում է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից, եւ համանուն կազմակերպության հիմնարար փաստաթղթերում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 60 տոկոսը անվանվում է «ներկայում Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքներ» կամ «ներկայում Հայաստանի Հանրապետություն կոչվող քաղաքական եւ իրավական միավորի կողմից վերահսկվող տարածք»,- գրել էր Փաշինյանը: 

Վարչապետն ընդգծել էր, որ եթե այս ամենը «համադրենք Բաքվում ընթացող թատերականացված դատավարության, Ադրբեջանի կողմից միլիարդների հասնող սպառազինությունների ձեռքբերման եւ պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանության հետ», ապա հասկանալի կդառնա, որ Հայաստանի անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ: 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Եգիպտոսի ԱԳ նախարարը մերժել է Գազայի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
հաջորդը
ԱՄՆ-ը Եվրոպայի գործընկերներին կմղի Կիեւի համար ավելի շատ զենք գնելու

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն