• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մոսկվան ցանկանում է զարգացնել հարաբերությունները Թբիլիսիի հետ․ Գալուզին

aliq 18:59 | 11.02.2025
aliq 18:59 | 11.02.2025

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության փոխնախարար Միխայիլ Գալուզինը («Известия»-ին տված հարցազրույցում) խոսել է Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման մասին, փոխանցում է netgazeti.ge-ն:

Լրագրողի հարցին, թե ինչից է կախված Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնումը, ռուս քաղաքական գործիչը պատասխանել է հետեւյալ կերպ.

«Ընդհանրապես պայմաններ պարտադրելը մեր քաղաքականությունը չէ, թեեւ առանձին դեպքերում դա պետք է անենք որպես բացառություն։ Մենք կողմնակից ենք հարեւան Վրաստանի հետ հարաբերությունների զարգացմանը, մի երկրի, որի հետ մեզ միավորում են ընդհանուր պատմությունը եւ մշակութային ավանդույթները, ընդհանուր հավատքը, մարդկային ու ազգակցական լայն կապերը»:

Նրա խոսքով՝ «Վրացական երազանք»-ը վարում է պրագմատիկ քաղաքականություն, եւ ռուս-վրացական համագործակցության զարգացումը բխում է երկու երկրների ժողովրդի շահերից։

«Հենց դա են թելադրում Ռուսաստանի որոշումները, ինչպիսիք են օդային հաղորդակցության վերականգնումը եւ առանց վիզայի ռեժիմի վերականգնումը նրանց համար, ովքեր մեր երկիր են գալիս կարճաժամկետ այցով։ Մենք պատրաստ ենք առաջ շարժվելու այս ուղղություններով եւ զարգացնելու համագործակցությունը Վրաստանի հետ։ Մենք եղել ենք եւ կշարունակենք լինել Վրաստանի գլխավոր տնտեսական գործընկերը»։

Գալուզինը նաեւ հույս ունի, որ «հարաբերությունների հետեւողական զարգացումը, դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնումը կհանգեցնեն դրան».

«Մենք պատրաստ ենք գնալու այնքան հեռու, որքան պատրաստ է վրացական կողմը, այս առումով մեզ համար սահմանափակումներ չկան»։

Հիշեցնենք նաեւ, որ 2008 թվականից՝ վրաց-ռուսական օգոստոսյան պատերազմից հետո, Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական ​​հարաբերությունները խզվել են։

Տաթեւ Խոցանյան

ԱԼԻՔ ՄԵԴԻԱ ՎՐԱՍՏԱՆ

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Անկախ այն հանգամանքից՝ կդադարի թե ոչ ուկրաինական պատերազմը, ԱՄՆ-ը պետք է ստանա հողային մետաղները․ Թրամփ
հաջորդը
Շիրակում սպանդանոց չկա, սպանդանոցային մորթի պարտադրանք կա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն