• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ-ԱՄՆ համաձայնության շրջանակում Մոսկվան վերադարձրել է 14 տարի դատապարտված ամերիկացի դիվանագետին

aliq 10:38 | 12.02.2025
aliq 10:38 | 12.02.2025

ԱՄՆ նախկին դիվանագետ Մարկ Ֆոգելը, որը Ռուսաստանում թմրանյութերի մաքսանենգության համար դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման, ազատ է արձակվել Մոսկվայի ու Վաշինգտոնի միջեւ ձեռք բերված համաձայնության շրջանակում։ Այդ մասին ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ, որը X-ի էջում հրապարակել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան նախկին աշխատակից եւ անգլո-ամերիկյան դպրոցի ուսուցիչ Մարկ Ֆոգելը ձերբակալվել էր Շերեմետեւո օդանավակայանում 2021 թվականի օգոստոսին, երբ կնոջ հետ ժամանում էր Նյու Յորքից։ ՌԴ ՆԳՆ-ն հայտարարել էր, որ ձերբակալության պտճառը մաքսային զննության ժամանակ նրա ուղեբեռում կանեփի եւ հաշիշի յուղի հայտնաբերումն էր եղել։

Անձամբ Ֆոգելը քննչական մեկուսարանում իրեն այցելած իրավապաշտպաններին ասել է, որ իրեն ձերբակալել են 17 գրամ մարիխուանա տեղափոխելու համար։ Ամերիկացին պնդել է, որ իր մոտ եղածը բժշկական մարիխուանա էր, որն իրեն ԱՄՆ-ում նշանակել էր բժիշկը ողնաշարի վիրահատությունից հետո։

2022 թվականի հունիսին Մոսկվայի շրջանի Խիմկիի քաղաքային դատարանը Ֆոգելին դատապարտեց 14 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում։ 

Ուոլցի հայտարարության մեջ նշվում է, որ դիվանագետի վերադարձի շուրջ համաձայնությունը «ցույց է տալիս ռուսական կողմի դրական տրամադրվածությունը» եւ նշանակում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ճիշտ ուղղությամբ է շարժվում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցում:

Ֆոգելի վերադրշարձի շուրջ բանակցությունները վարել են Դոնալդ Թրամփը եւ նրա խորհրդականները, այդ թվում՝ Սթիվ Ուիտկոֆը, որը նախագահի հատուկ բանագնացն է Մերձավոր Արեւելքի հարցերով։

Ավելի վաղ ռուսական եւ ուկրաինական տելեգրամյան ալիքներն ու ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վաշինգտոնից Մոսկվայի Վնուկովո օդանավակայան է ժամանել Gulfstream G650ER բիզնես-ջեթ։ Ինքնաթիռի վայրէջքը կապվում էր Ուիտկոֆի Մոսկվա ժամանաելու հետ։ Կրեմլում, մեկնաբանելով բիզնես-ջեթի մասին հաղորդագրությունները, հայտարարել էին, որ ռուսական իշխանությունները որեւէ շփում չեն նախատեսում Թրամփի հատուկ ներկայացուցչի հետ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իսրայելը Գազայում կվերսկսի ռազմական գործողությունները, եթե ՀԱՄԱՍ-ը մինչեւ շաբաթ չազատի պատանդներին․ Նեթանյահու
հաջորդը
Հորդանանի թագավոր Աբդալլահը մերժել է Գազայի վերաբերյալ Թրամփի առաջարկները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն