• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իրանը ՄԱԿ-ին կոչ է անում դատապարտել իր հասցեին ԱՄՆ-ից հնչող սպառնալիքները

aliq 11:54 | 12.02.2025
aliq 11:54 | 12.02.2025
Tehran

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին կազմակերպության Անվտանգության խորհրդին ուղղած նամակում կոչ է անում դատապարտել Թեհրանի դեմ ԱՄՆ-ից հնչող սպառնալիքները։ 

Դիվանագետը ուշադրություն է հրավիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «խորապես մտահոգիչ եւ անպատասխանատու» հայտարարությունների վրա, որը, ըստ նրա, Իրանին բացահայտ սպառնացել է ուժի կիրառմամբ։

Մշտական ​​ներկայացուցիչը որպես օրինակ բերել է 2025 թվականի փետրվարի 10-ին Թրամփի Fox News-ին տված հարցազրույցի այն հատվածները, որտեղ նա նշել էր, որ «ռմբակոծությունների» փոխարեն կնախընտրեր «գործարք կնքել», եւ որ «Թեհրանի կողմից միջուկային զենք ստեղծելու գործընթացը կանգնեցնելու համար կա երկու միջոց․ ռումբեր եւ գործարք»։ 

Իրավանիի խոսքով՝ նման հայտարարությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը եւ ՄԱԿ-ի կանոնադրությունը, մասնավորապես՝ ինքնիշխան պետությունների դեմ ուժի սպառնալիքն արգելող հոդվածը։ Իրանի մշտական ​​ներկայացուցիչը քննադատել է նաեւ «առավելագույն ճնշման» քաղաքականությունը, որն ամրագրվել է 2025 թվականի փետրվարի 4-ի ԱՄՆ նախագահական հուշագրում։ Նրա կարծիքով՝ այս կուրսը նպատակաուղղված է թշնամանքի մեծացմանն ու Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցների կիրառմանը, ինչը նույնպես հակասում է միջազգային իրավական նորմերին։

Թեհրանը կտրականապես մերժում եւ դատապարտում է նման սպառնալիքները, ընդգծել է Իրավանին։ Նա կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մի կողմ չմնալ եւ դատապարտել նման հռետորաբանությունը՝ զգուշացնելով, որ Թեհրանի դեմ ցանկացած ագրեսիվ գործողություն լուրջ հետեւանքներ կունենա։ 

«Իրանը հավատարիմ է մնում խաղաղության, անվտանգության եւ միջազգային համագործակցության սկզբունքներին, բայց պատրաստ է ամուր պաշտպանելու իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ ազգային շահերը»,- եզրափակել է դիվանագետը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հորդանանի թագավոր Աբդալլահը մերժել է Գազայի վերաբերյալ Թրամփի առաջարկները
հաջորդը
«Ընդհանուր պետություն». Ադրբեջանի կազմում երկու պետությո՞ւն, թե՞ երկու անկախ պետությունների միավորում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն