• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Լիբանանում շիաները բողոքի ցույցեր են սկսել իրանական ինքնաթիռի վայրէջքն արգելելու Բեյրութի որոշման պատճառով

aliq 16:08 | 14.02.2025
aliq 16:08 | 14.02.2025

Բեյրութի միջազգային օդանավակայանում Իրանական «Մահան Էյր» ավիաընկերության ինքնաթիռի վայրէջքն արգելելու որոշումը Լիբանանի իշխանությունները կայացրել են ԱՄՆ-ի եւ Իսրայելի ճնշման ներքո։ Այդ մասին հայտարարել է «Հեզբոլլահ» շիական շարժման պատգամավոր Իբրահիմ Մուսավին, որը ելույթ է ունեցել օդանավակայանի մուտքի մոտ հավաքված ցուցարարների առջեւ։

Ավելի վաղ շիա բողոքարարները, վրդովված լինելով Թեհրանից ուխտավորներ տեղափոխող իրանական ինքնաթիռի ուշացումից, անվադողեր եւ աղբամաններ էին հրկիզել եւ արգելափակել դեպի օդանավակայան տանող ավտոմայրուղու երթեւեկությունը։ Ցուցարարների մեկ այլ խումբ էլ հավաքվել էր օդանավակայանի շենքի մոտ, սակայն լիբանանցի զինվորները փակել էին նրանց ճանապարհը։

Այս իրադարձություններին նախորդել էին չորեքշաբթի Իսրայելի բանակի խոսնակ Ավիխայ Էդրիի՝ Լիբանանին ուղղված նախազգուշացումները, որ կանոնավոր կերպով Բեյրութ թռչող իրանական ինքնաթիռները միջոցներ են մատակարարում «Հեզբոլլահին» վերազինվելու համար: Նա նաեւ պնդել էր, որ դա հրադադարի երկկողմ համաձայնագրի խախտում է։ Լիբանանի տրանսպորտի նախարարությունը հերքել է այս տեղեկությունը։

«Իսրայելական թշնամին, ԱՄՆ-ի հետ դավադրության մեջ մտնելով, շարունակում է տարբեր խարդավանքների դիմել Լիբանանի դեմ, ինչը, ի թիվս այլ բաների, արտացոլվում է Ռաֆիկ Հարիրիի միջազգային օդանավակայանի շահագործման հարցում։ Այս գործողություններն արժանի են խստագույնս դատապարտման, եւ մենք կոչ ենք անում կառավարությանը ստանձնել իր պատասխանատվությունը՝ երաշխավորելով, որ Լիբանանի ինքնիշխանությունը եւ բոլոր հասարակական կառույցները պաշտպանված լինեն Իսրայելի հարձակումներից»,- օդանավակայանի մոտ ելույթի ժամանակ հայտարարել է Մուսավին։

Լիբանանցի պատգամավորը նաեւ հասկացնել է տվել, որ «Հեզբոլլահն» ակնկալում է, որ իշխանություններն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն լիբանանցի քաղաքացիներին իրենց հայրենիք անհապաղ վերադարձնելու համար։

«Մենք ոչ մի դեպքում չպետք է տրվենք իսրայելական սպառնալիքներին»,- ընդգծել է Մուսավին։

Դեռեւս հունվարի 3-ին իրանական «Մահան Էյր» ավիաընկերության ինքնաթիռն ու դրա ուղեւորները Բեյրութի օդանավակայանում ենթարկվել էին մանրակրկիտ ստուգման։ Այդ ժամանակ իրանցի մի դիվանագետի մոտ հայտնաբերվել էր մեծ գումար, սակայն Լիբանանում Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտարարեց, որ այդ միջոցները նախատեսված են իրանական դիվանագիտական ​​ներկայացուցչության ֆինանսավորման համար։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ եւ Իտալիայի ՊՆ ղեկավարները քննարկել են երկրների միջեւ պաշտպանական բնագավառում համագործակցությունը
հաջորդը
Մյունխենում հանդիպել են ԵԽ նախագահ Կոշտան ու ՀՀ վարչապետ Փաշինյանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ղրղզստանն ու Տաջիկստանը պետական ​​սահմանի վերաբերյալ համաձայնագիր են...

  • 2

    Մետալուրգիական գործարանը Երասխից կտեղափոխվի՞

  • 3

    Կրակել են Սոթքի դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

  • 4

    Վերականգնվել է Վրաստան-ՀՀ ճանապարհը մարդատարների համար

  • 5

    Ասպարեզ է մտնում S-500 ՀՕՊ համակարգը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն