• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Գազայի բնակիչներին տեղահանելու Թրամփի ծրագիրն անընդունելի է․ Էրդողան

aliq 18:08 | 14.02.2025
aliq 18:08 | 14.02.2025
Erdogan

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գազայի հատվածի բնակիչներին տեղահանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրն անընդունելի է։

«Պաղեստինի ժողովրդի վտարումը Գազայից անընդունելի է։ Սա ծրագիր է, որը ոչ մի մուսուլման երկիր չի ընդունի, եւ այն անտեսում է Գազայի եւ Պաղեստինի ժողովրդի իրավունքները։ Այս մոտեցումը չի նպաստում երկարաժամկետ կայուն խաղաղության հասնելուն, ընդհակառակը, խթանում է հակամարտությունների բռնկմանը։ Եթե ​​միջազգային հանրությունը մարդու իրավունքները հարգելու եւ մարդասիրական օգնություն ցուցաբերելու փոխարեն առաջնորդվի քաղաքական հաշվարկներով, դա կհանգեցնի այս տարածաշրջանում խորացող ճգնաժամի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահը, որի խոսքերը մեջբերում է Anadolu գործակալությունը։

Ավելին, Էրդողանի խոսքերով, Գազայում «բոլոր վերքերը բուժելու միակ միջոցը» 1967 թվականի սահմաններով անկախ Պաղեստին պետության գոյության ճանաչումն է։

«Իրական խաղաղությունը պետք է կառուցվի մի հիմքի վրա, որը կճանաչի երկու կողմերի իրավունքները եւ կապահովի հավասարությունն ու արդարությունը։ Մենք գործընկեր կլինենք այս հիմքի վրա կառուցված ցանկացած խաղաղության ռազմավարության մեջ»,- նշել է Էրդողանը։

Փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել էր, որ հնարավոր է համարում Իսրայելի ռազմական գործողության հետեւանքով իրենց տները կորցրած Գազայի բնակիչներին վերաբնակեցնել հարեւան արաբական երկրներում՝ Եգիպտոսում եւ Հորդանանում։ Ըստ նրա՝ խոսքը շուրջ 1,5 միլիոն մարդու մասին է։

Թե՛ Ամմանը եւ թե՛ Կահիրեն մերժել են Թրամփի առաջարկները՝ վերահաստատելով Գազայի վերականգնման անհրաժեշտությունը առանց բնակչության տեղահանության։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ոչ թե ՌԴ-ն, այլ ՀՀ իշխանությունները պետք է ժողովրդին բացատրեն ԵՄ ինտեգրման հետեւանքները․ Զախարովա
հաջորդը
Ռուսաստանը պատրաստ է վերսկսելու Հայաստանի եւ Ադրբեջանի հետ եռակողմ խմբի աշխատանքը․ Զախարովա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն