• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մյունխենում Եվրոպային քննադատելուց հետո Վենսը հանդիպել է Զելենսկու հետ

aliq 10:59 | 15.02.2025
aliq 10:59 | 15.02.2025

Մյունխենի միջազգային անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հանդիպումը։ 

Հանդիպումն ի սկզբանե պետք է կայանար ուրբաթ առավոտյան, սակայն ամերիկյան կողմի խնդրանքով հետաձգվել էր։ Վաշինգտոնը Կիեւի առաջարկած գործընկերության մասին համատեղ հուշագրի տեքստը ուսումնասիրելու համար ժամանակ էր խնդրել, որի ստորագրման մասին կողմերը նախատեսում են հայտարարել առաջիկայում։

Հանդիպումից հետո թե՛ Զելենսկին եւ թե՛ Վենսը հայտարարել են, որ գոհ են բանակցությունների արդյունքից։ 

«Մենք շատ շնորհակալ ենք նախագահ Թրամփից ամերիկյան աջակցության համար։ Մենք այսօր լավ զրույց ունեցանք։ Մեր առաջին հանդիպումն էր։ Համոզված եմ, որ վերջինը չի լինի։ Եվ այն, ինչ մեզ իրականում անհրաժեշտ է, ավելի շատ խոսելն է, ավելի շատ աշխատելը եւ Պուտինին կանգնեցնելուու պատերազմը դադարեցնելու համար ծրագիր պատրաստելը: Մենք իսկապես խաղաղություն ենք ուզում, բայց անվտանգության իրական երաշխիքներ են պետք, եւ մենք կշարունակենք մեր հանդիպումները»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Ամերիկյան կողմից բացի փոխնախագահ Վենսից հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։ 

«Կան բաներ, որոնցով պետք է զբաղվել հետագայում, եւ մեր հիմնային նպատակը այն է, ինչպես նախանշել է նախագահ Թրամփը, որ պատերազմը մոտենա իր ավարտին, որպեսզի մարդիկ դադարեն սպանելուց։ Բայց մենք ցանկանում ենք հասնել տեւական, մշտական խաղաղության, ոչ թե այնպիսի խաղաղության, որի ընթացքում Արեւելյան Եվրոպան մի քանի տարի անց նորից կհայտնվի հակամարտության մեջ»,- հայտարարել է Վենսը։

Վենսի հետ հանդիպումից առաջ Զելենսկին համաժողովում ունեցած ելույթում հայտարարել է, որ մտադիր չէ հանդիպելու Ռուսաստանի որեւէ ներկայացուցչի հետ՝ բացի նախագահ Վլադիմիր Պուտինից։

Պուտինը դեռեւս պատրաստակամություն չի հայտնել անձամբ Զելենսկու հետ հանդիպելու համար եւ բազմիցս է կասկածի տակ դրել նրա լեգիտիմությունը։

Զելենսկու հետ բանակցություններից առաջ ԱՄՆ փոխնախագահն էլ համաժողովում ունեցած ելույթի ժամանակ քննադատել է եվրոպական երկրներին եւ գրեթե ոչինչ չի ասել Ուկրաինայի պատերազմի մասին։

«Եվրոպայի համար ինձ ամենից շատ անհանգստացնող սպառնալիքը ո՛չ Ռուսաստանն է, ո՛չ Չինաստանը, ո՛չ էլ որեւէ մի այլ արտաքին դերակատար: Ինձ անհանգստացնում է ներսից եկող սպառնալիքը, Եվրոպայի նահանջը իր որոշ կարեւոր արժեքներից, որոնք նա կիսում է ԱՄՆ-ի հետ»,- հայտարարել է Վենսը։

Նրա խոսքերով՝ չկա ավելի հրատապ խնդիր, քան զանգվածային միգրացիան, եւ Եվրոպան այժմ մտնում է «իր իսկ ստեղծած ճգնաժամի մեջ»:

«Եթե ​​դուք վախենում եք ձեր սեփական ժողովրդից, Ամերիկան ​​ոչինչ չի կարող անել ձեզ համար։ Դուք չեք կարող ստանալ ժողովրդավարական մանդատ՝ գրաքննելով ձեր հակառակորդներին կամ բանտ նստեցնելով»,- հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, ելույթ ունենալով ԱՄՆ փոխնախագահից անմիջապես հետո, կտրուկ հերքել է նրա քննադատությունը։

«ԱՄՆ փոխնախագահը պարզապես կասկածի տակ դրեց ժողովրդավարությունը ոչ միայն Գերմանիայում, այլեւ ամբողջ Եվրոպայում։ Եթե ​​ես նրան ճիշտ եմ հասկանում, նա համեմատում է Եվրոպայի վիճակը որոշ ավտորիտար ռեժիմներում տիրող իրավիճակի հետ … Սա անընդունելի է»,- հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մեղրիի տարբերակ (Գոբլ, 1999 թ., Քի Ուեսթ). ո՞վ էր Մեղրին տալիս, և ի՞նչ է բանակցվել այդ տարբերակի շուրջ
հաջորդը
Կոռուպցիոն ռիսկերը Հայաստանում եւ հարեւան երկրներում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն