• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Շոլցը քննադատել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի հայտարարությունները

aliq 17:40 | 15.02.2025
aliq 17:40 | 15.02.2025
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, այսօր ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, քննադատել է եվրոպական ժողովրդավարության մասին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայտարարությունները։

Վենսը ելույթ էր ունեցել նախօրեին։ Փոխնախագահը, մասնավորապես, նշել է, որ եվրոպական երկրները պետք է հաշվի առնեն իրենց քաղաքացիների կարծիքը եւ երկխոսություն վարեն, այդ թվում՝ աջ պոպուլիստական ​​կուսակցությունների հետ։ 

Վանսը նախկինում նաեւ քննադատել է դասական գերմանական կուսակցությունների ռազմավարությունը, որը հիմնված է ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության հետ փոխգործակցության ցանկացած ձեւից հրաժարվելու վրա:

Իր ելույթում Շոլցը հայտարարեց, որ ԳԴՀ-ի բնակիչների ճնշող մեծամասնությունը վճռականորեն դեմ է նրանց, ովքեր «փառաբանում կամ արդարացնում են հանցավոր նացիոնալ սոցիալիզմը» եւ չեն աջակցում AfD-ի քաղաքականությանը։

Մեկնաբանելով Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ կանցլերը նշել է, որ պատերազմի ավարտից հետո Կիեւը պետք է ունենա սեփական հզոր բանակը։ Շոլցի խոսքերովէ այդ հարցում Ուկրաինային օգնելու են Եվրոպան ու անդրատլանտյան գործընկերները։ Քաղաքական գործիչը նաեւ կոչ է արել ԵՄ-ում զենքի մշտական արտադրություն սկսել։

Միեւնույն ժամանակ, կանցլերը իր ուրախությունն է հայտնել, որ ԱՄՆ-ը հաստատել է Ուկրաինայի անկախության պահպանման ընդհանուր նպատակը։

«Ռուսաստանի հաղթանակն ու Ուկրաինայի փլուզումը Եվրոպայում խաղաղության ու կարգուկանոնի չեն հանգեցնի։ Մենք երբեք չենք աջակցի Ուկրաինային պարտադրված խաղաղությանը»,- ընդգծել է Շոլցը։

Նրա խոսքերով` Գերմանիան կարող է անգամ արտակարգ դրություն հայտարարել Ուկրաինային աջակցելու համար։ Նման քայլը կարող է անհրաժեշտ լինել գերմանական օրենսդրությամբ բյուջեից փոխառությունների համար սահմանված առաստաղը շրջանցելու դեպքում։ 

Շոլցը նաեւ վերահաստատել է իր հավատարմությունը այն սկզբունքին, որ Ուկրաինայի ապագայի վերաբերյալ ցանկացած բանակցություն պետք է վարվի նրա մասնակցությամբ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Փաշինյանն ու Շոլցը քննարկել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր
հաջորդը
ՀԱՄԱՍ-ն ու «Իսլամական ջիհադը» ազատ են արձակել երեք պատանդի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն